«Երբ ինձ մոտ հայտնաբերվեց քաղցկեղ, չէի կարող պատկերացնել այս պահը»․ գեղասահորդ Գիլեսը՝ Օլիմպիական խաղերում նվաճած մեդալի մասին

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարի պարային զույգերի պայքարում բրոնզե մեդալ են նվաճել Կանադան ներկայացնող Պայպեր Գիլեսը և Փոլ Պուարիեն։ 34-ամյա մարզուհին նշել է, որ երեք տարի առաջ, երբ իր օրգանիզմում հայտնաբերվել էր քաղցկեղ, չէր կարող անգամ երազել նման հաջողության մասին։

«Երեք տարի առաջ, երբ ինձ մոտ ախտորոշեցին ձվարանների քաղցկեղ, ես անգամ չէի կարող պատկերացնել այս պահը։ Սա հիանալի օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր անցնում են դժվար ժամանակների միջով, ունեն հոգեկան կամ առողջական խնդիրներ։ Դուք կարող եք հաղթահարել դժվարությունները՝ անկախ ամեն ինչից։ Եթե պարզապես վեր կենաք անկողնուց, հավատաք ինքներդ ձեզ և ձգտեք ձեր երազանքներին, ամեն ինչ հնարավոր է»,- Պայպեր Գիլեսի խոսքը մեջբերում է Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Պայպեր Գիլեսը և Փոլ Պուարիեն միասին հանդես են գալիս 15 տարի։ Դա նրանց երրորդ մասնակցությունն ու առաջին մեդալն էր Օլիմպիական խաղերում։

Պարային զույգերի պայքարում օլիմպիական չեմպիոն էր դարձել Ֆրանսիան ներկայացնող Լորանս Ֆուրնիե Բոդրի – Գիյոմ Սիզերոն զույգը, իսկ ամերիկացիներ Մեդիսոն Չոկն ու Էվան Բեյթսը գրավել էին երկրորդ տեղը։