Մեծ Բրիտանիան Ուկրաինային 680 միլիոն դոլար կհատկացնի հակաօդային պաշտպանության համար

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար կհատկացնի 500 միլիոն ֆունտ սթեռլինգ (680 միլիոն դոլար): The Insider-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այս մասին հայտարարել է դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։

«Ես լավ լուր ունեմ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիից։ Նրանք 500 միլիոն ֆունտ կհատկացնեն Ուկրաինայում օդային պաշտպանության համար»,- ասել է նա։

Նախորդ օրը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացրել է Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարվածների թիվը։ ՆԱՏՕ-ն կարծում է, որ այս հարվածների նպատակն է քաղաքացիական բնակչությանը զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից, ինչպես նաև բնակելի տարածքներում օգտագործվող հասարակական տրանսպորտից։

Փետրվարի 11-ին Հիլին Politico-ին ասել էր, որ Մեծ Բրիտանիան կմիանա PURL ծրագրին և սկզբնապես կհատկացնի 150 միլիոն ֆունտ սթեռլինգ (204 միլիոն դոլար):

«Միասին մենք պետք է Ուկրաինային տրամադրենք կարևորագույն օդային պաշտպանության հնարավորություններ, որոնք նրան անհրաժեշտ են Պուտինի դաժան հարձակումներից պաշտպանվելու համար»,- ասել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը:

Անցյալ տարի արևմտյան դաշնակիցները PURL ծրագրի միջոցով Ուկրաինայի համար հավաքագրեցին մոտ 5 միլիարդ դոլար։ Փետրվարին Ռյուտեն հայտարարել էր, որ դաշինքը կկարողանա այս տարի հավաքագրել լրացուցիչ 15 միլիարդ դոլար։ PURL ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի հետագա զենքի գնումների մասին, ինչպես սպասվում է, կհայտարարվի փետրվարի 12-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։

PURL նախաձեռնությունը մեկնարկեց այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը հրաժարվեց Ուկրաինային անվճար զենք տրամադրել: Այժմ ամերիկյան զենքը Կիևին հասանելի է միայն այն դեպքում, երբ դաշնակից երկիրը համաձայնվի վճարել դրա համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի