Իրավունքի ուժով դատավոր դարձած ու հաջողակ․ դատավոր Ժորա Չիչոյանն այժմ էլ հավակնում է դառնալ դատարանի նախագահ  

Լուրեր

12.02.2026 | 17:54
ՀՅԴ-ն մեր ինքնություն որոնող միտքը դարձրեց պաթետիկ մի բան․ հուռա՛-հուռա՜, գինի լից․ Հակոբ Մովսես․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 17:50
Դաշնակցությունը 135 տարի աշխատել է մի տիրոջ համար․ անունը՝ հայ ժողովուրդ․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 17:41
Հանել ենք չգրանցված դեղերի ցանկն ու պատասխանատվության ենթարկել վաճառողին․ տեսչական մարմնի ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 17:33
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուխտայում «Լուկօյլի» գործարանի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 17:25
«Ընդմիջմանը Հակոբ Մովսեսն առաջարկեց քննեմ իրեն․ որոշեցի նրան ցմահ ազատազրկման դատապարտել»․ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 17:18
Տուգանքների մեծ մասը դեղերի վերահսկողության ոլորտում է․ Սլավիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 17:09
Չգիտեմ՝ ում շնորհակալ լինեմ ՀՅԴ-ի քաղաքական հոգեհանգիստը այսքան հանդիսավոր կազմակերպելու համար. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 17:00
Lufthansa-ի անձնակազմի գործադուլը հանգեցրել է Գերմանիայում հարյուրավոր չվերթների չեղարկման
12.02.2026 | 16:52
Դեսպան Խաչատրյանն ու Բրունո Ֆուքսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընդլայնման հարցեր
12.02.2026 | 16:40
Թուրքիան արտաքսել է ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործչին
12.02.2026 | 16:31
Ընտրությունները փչացնելու նպատակ է․ Սաքունցը՝ Սամվել Կարապետյանի առաջադրման մասին
12.02.2026 | 16:23
Թոմաս Տուխելը նոր պայմանագիր է կնքել Անգլիայի հավաքականի հետ
12.02.2026 | 16:14
ՀՅԴ-ն ոնց որ Pentium I լինի, բայց ուզում է iPhone 17-ի վրա install անի․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 16:03
Դաշնակցության դեմ ծանր հրետանի հանելու կարիք չկա, մի ռագատկեն հերիք ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 15:52
Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը, կարծես, պատրաստ են փոխզիջման
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 9-ին որոշել է Երևանի քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի թեկնածությունն առաջարկել Հանրապետության  նախագահին որպես Երևանի քրեական դատարանի նախագահ։ Այս պաշտոնը թափուր է, քանի որ լրացել է դատավոր Մնացական Մարտիրոսյանի`  որպես նախագահ պաշտոնավարման 3 տարին։

Դատարանի նախագահի թեկնածու 30-ամյա Ժորա Չիչոյանը շուրջ 3․5 տարի է, ինչ դատավոր է նշանակվել, մինչ այդ եղել է դատախազ։ Դատավոր է նշանակվել իրավունքի ուժով, այսինքն՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը չի ստորագրել նրան դատավոր նշանակելու հրամանագիրը։

Բարձրագույն դատական խորհրդի կայքում առկա է Չիչոյանին իրավունքի ուժով դատավոր նշանակելու վերաբերյալ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հայտարարությունը, որում առկա են դրան նախորդած հանգամանքները։

Այսպես՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի 2022 թվականի սեպտեմբերի 2-ի գրությամբ Հանրապետության նախագահի քննարկմանն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու համար Ժորա Չիչոյանի թեկնածությունն առաջարկելու վերաբերյալ» որոշումը։

Հանրապետության նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի գրությամբ Բարձրագույն դատական խորհրդին են ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի  որոշման վերաբերյալ առարկություններ, որոնք քննարկվել են Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 8-ին հրավիրված նիստում և չեն ընդունվել:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի գրությամբ կրկին Հանրապետության նախագահի քննարկմանն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու համար Ժորա Չիչոյանի թեկնածությունն առաջարկելու վերաբերյալ»  որոշումը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում Հանրապետության նախագահի կողմից Ժորա Չիչոյանին դատավոր նշանակելու վերաբերյալ հրամանագիր չի ընդունվել և համապատասխան դիմում չի ներկայացվել Սահմանադրական դատարան՝ Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 15-ին կայացած նիստի արդյունքների ամփոփմամբ՝ հայտարարվում է, որ Ժորա Չիչոյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին:

Հայտարարությունը ստորագրված է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի կողմից, որը Ժորա Չիչոյանի հորեղբայրն է։ Այսինքն՝  Ժորա Չիչոյանին դատավորի թեկնածու առաջադրելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ վերջինիս հորեղբայրը ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն էր։ Ու թեև նախագահը առարկություններով վերադարձրել է առաջարկությունը՝ ԲԴԽ-ն դրանք չի ընդունել, ապա ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ստորագրել է եղբոր որդուն իրավունքի ուժով դատավոր նշանակելու հայտարարությունը։

Ի տարբերություն շատ այլ երիտասարդ դատավորների՝ Ժորա Չիչոյանը նաև միանգամից Երևանի դատարանում է դատավոր նշանակվել, ապա դարձել այն քիչ դատավորներից մեկը, որը քննում է Հայաստանի ամբողջ տարածքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունները։

Նշենք, որ Factor TV-ի հետ զրույցում դատավոր Ժորա Չիչոյանը հայտնել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրեն դրական, բայց վերապահումով եզրակացություն է տվել։

Հանձնաժողովի նման եզրակացության պատճառն այն է, որ Ժորա Չիչոյանի կողմից հայտարարագրած կանխիկ գումարի հետ կապված խնդիր է տեսել, մինչդեռ, ըստ Չիչոյանի,  ինքը 2017 թվականից մինչև 2021-ը, այսինքն՝ դատավորի թեկնածու դառնալուն նախորդած ժամանակաշրջանը նույն տվյալներով է հայտարարագիրը ներկայացրել ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որևէ խնդիր չի տեսել։

Ժորա Չիչոյանին դատարանի նախագահ նշանակելու վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի տարիներ առաջ նրա դատավոր չնշանակած նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր, արդյոք փարատվե՞լ են մտահոգությունները, որոնց պատճառով նրան դատավոր չէր նշանակել, մեզ հայտնի չէ։

Նշենք, որ Ժորա Չիչոյանը միակ հաջողակը չէ․ Չիչոյանների ընտանիքում վերջին տարիներին առաջխաղացում է ունեցել նաև նրա՝ դատավոր դառնալու հայտարարությունը ստորագրած հորեղբայրը՝ Սերգեյ Չիչոյանը։ 2018-ին նա դարձել է ԲԴԽ անդամ, իսկ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծվելուց ի վեր Վճռաբեկ հակակոռուցիոն դատարանի քրեական պալատի դատավոր է։ Այս պաշտոնում ԲԴԽ-ն նրա թեկնածությունն առաջարկել է Ազգային ժողովին այն ժամանակ, երբ նա ԲԴԽ անդամ էր։

Չիչոյանի հայրը՝ Արմեն Չիչոյանը, Շիրակի մարզի դատախազն է։ Հաջողությունը չի շրջանցել նաև Սերգեյ Չիչոյանի դստեր ամուսնուն՝ Անուշավան Մուշեղյանին։ Վերջինս Սերգեյ Չիչոյանի՝ ԲԴԽ-ում պաշտոնավարելու ընթացքում նշանակվել է Կոտայքի մարզի դատարանի դատավոր,  իսկ 2023-ին տեղափոխվել Երևանի դատարան։

 

Արաքս Մամուլյան