ԵԽ պատգամավորներն Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ձերբակալվածներին

Լուրեր

28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
Բոլորը

Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ համատեղ հայտարարություն են տարածել  Ադրբեջանի կողմից հայ  գերիների  դատավճիռների վերաբերյալ:

«Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը երկարաժամկետ ազատազրկման դատավճիռներ կայացրեց 15 հայ մեղադրյալների նկատմամբ, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում և ձերբակալվել են նախկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Մենք խորապես ցավում ենք այս որոշման համար, որը ներառում է հինգ ցմահ ազատազրկման դատավճիռ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ անցյալ տարի Ադրբեջանի ղեկավարությունը նշանակալի քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության և հաշտեցման ուղղությամբ՝ ստորագրելով Վաշինգտոնի հռչակագիրը, նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը և թույլ տալով տասնամյակների ընթացքում առաջին անգամ իր տարածքից բեռների տարանցումը դեպի Հայաստան: 2026 թվականի հունվարին ազատ է արձակել Ադրբեջանում բանտարկված չորս հայերի, որոնք 2020 և 2023 թվականներին էին ձերբակալվել։

«Միայն անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետի հետ միասին, արժանացավ 2026 թվականի Զայեդի անվան մարդկային եղբայրության մրցանակին՝ «ի նշան խաղաղության խթանման իրենց հետևողական ջանքերի»։ Այս ոգով մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին շարունակել զարգացնել առկա դրական դինամիկան և ազատ արձակել Ադրբեջանի կալանքի տակ գտնվող բոլոր հայ ձերբակալվածներին։ Նրանց ազատ արձակումը կլինի բարի կամքի նշանակալի ժեստ և ևս մեկ կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի