«Ժառանգությունը» վաղը հայտարարությամբ հանդես կգա

Լուրեր

02.11.2024 | 14:03
ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 13:46
Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր
02.11.2024 | 13:33
Հրդեհ Աքորի գյուղում, այրվել է տան տանիք
02.11.2024 | 13:09
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ
02.11.2024 | 12:51
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը
02.11.2024 | 12:48
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
02.11.2024 | 12:34
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
02.11.2024 | 12:00
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
02.11.2024 | 11:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ
02.11.2024 | 11:21
Նավթի գները նվազել են
02.11.2024 | 10:58
Ձորաղբյուրում բախվել են «Opel» և «Moskvich» մակնիշի մեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժած
02.11.2024 | 10:35
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված միջոցառմանը
02.11.2024 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունը ընտրությունների մասնակցության հետ կապված հայտարարությամբ վաղը հանդես կգա: Այս մասին Factor.am-ին փոխանցեց կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունման տապալումից հետո «Ժառանգությունը», ի թիվս այլ ուժերի, սկսեց քննարկումներ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հետ կապված:

Եթե մինչ այդ կուսակցությունից վստահեցնում էին, որ մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա հին Ընտրական օրենսգքրով մասնակցելու հարցը կուսակցությունում դարձավ լուրջ քննարկումների թեմա:

Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ մի մասը կողմ է նաև հին ԸՕ-ով ընտրությունններին մասնակցելուն, մյուսը՝ ոչ: Թե ի վերջո ինչ որոշման կհանգեն տևական քննարկումներից հետո, պարզ կդառնա վաղը: Նոյեմբերի 14-ին կլրանա կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը: