ՀՀ-ին են վերադարձվել շուրջ 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով հողատարածք և 5 անշարժ գույք․ Դատախազություն

Լուրեր

11.02.2026 | 12:49
Նախագիծը գալիս է իշխանությանը ոչ հաճո TV-ների վրա սահմանափակում դնելու համար․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 12:42
«Չելսիի» առաջատարը վրիպել է դատարկ դարպասին հարվածելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 12:30
Թրամփն Իրանին սպառնում է «կոշտ միջոցներով» ու ևս մեկ ավիակրով
11.02.2026 | 12:22
Ադրբեջանը ևս ԱՄՆ-ից որոշ բաներ ստանում է․ Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 12:21
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց 27-37 տարեկան չծառայածներին քրեական պատասխանատվությունից ազատելու նախագիծը
11.02.2026 | 12:13
Խորապես հիասթափեցնող է, թե ինչպես է փոխնախագահը ջնջում Հայոց ցեղասպանությունը ճանաչող գրառումը. Նենսի Փելոսի
11.02.2026 | 12:06
Ինչպես է վերահսկվելու օտարերկրյա հեռուստածրագրերի բովանդակությունը Հայաստանում․ նոր նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 12:02
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ռազմատեխնիկական փոխգործակցություն է տեղի ունեցել․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 12:00
Ինչու է ջնջվել Վենսի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը // Կիևն ընտրություններ է պլանավորում․ ԼՈՒՐԵՐ
11.02.2026 | 11:55
ՀՀ-ում կառուցվելիք միջուկային ռեակտորները կլինեն Մեծամորում ունեցածից անհամեմատ անվտանգ․ Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 11:52
ԱՄՆ-ի ճնշումների ներքո Զելենսկին կարող է հայտարարել ընտրությունների և հանրաքվեի անցկացման մասին. FT
11.02.2026 | 11:44
ՀՀ ԿԲ խորհուրդը սահմանել է որոշ տնտեսվարողների համար անկանխիկ վճարումների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափ
11.02.2026 | 11:33
Անցում թղթե պարկերի․ 2027-ի հունվարի 1-ից պլաստիկը կարգելվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 11:24
«Սաութհեմփթոնի» տպավորիչ «քամբեքը» 0։3-ից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 11:15
«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները․ պետությանը և համայնքներին  են վերադարձվել 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր, մանկապարտեզների մասնաշենքեր, պուրակներ և մշակույթի տուն։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 10-ին ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, ներկայացնելով մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին Արարատի մարզում նախաձեռնվել է 4574 քրեական վարույթ (2024 թվականին՝ 4375 քրեական վարույթ):

2025 թվականի ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1318 քրեական վարույթ՝ 1378 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 1031 քրեական վարույթ՝ 1068 անձի վերաբերյալ):

2025 թվականին դատարանում ավարտվել է 1083 քրեական գործ՝ 1103 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 559 քրեական գործ՝ 608 անձի վերաբերյալ):

Արարատի մարզում 2025 թվականին բեկանվել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 56 ակտ (2024 թվականին՝ 35):

Մարզի դատախազի տեղեկացմամբ, 2025 թվականին քրեական գործերով վերականգնվել է պետությանը կամ համայնքին պատճառված վնասից շուրջ 260 միլիոն դրամ (2024 թվականին՝ 346 միլիոն 616 հազար դրամ):

Ներկայացնելով պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Արարատի մարզի դատախազության կատարած աշխատանքները՝ Վարդան Պողոսյանը նշել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել շուրջ 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով 5330 հա մակերեսով 65 հողատարածք և 5 այլ անշարժ գույք (2024 թվականի ընթացքում համայնքին է վերադարձվել 78 միլիոն 259 հազար դրամ արժեքով 3 անշարժ գույք):

65 հողատարածքը Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողեր են, իսկ 5 այլ անշարժ գույքերն են՝
-Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոց 23/3 հասցեում գտնվող՝ 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքը և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 22,5 միլիոն դրամ:
– Արարատի մարզի Ջրաշեն համայնքի Բաղրամյան փողոցի 14-րդ հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը և 0.26466 հա մակերեսով հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 17 միլիոն 865 հազար դրամ:
– Նարեկ բնակավայրի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ շուրջ 257 քմ մակերեսով մշակույթի տունը և դրանով ծանրաբեռնված՝ 900 քմ հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 13 միլիոն 411 հազար դրամ:
– Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող՝ 0.01 հա մակերեսով պուրակը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 122 հազար դրամ:
– Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ 0.015 հա մակերեսով պուրակը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 183 հազար դրամ:

Անդրադառնալով դատախազների կողմից դատարան ներկայացված քաղաքացիական հայցերին՝ Արարատի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2 հայց բավարարվել է: Դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր՝ 25 միլիոն 315 հազար դրամ:

Աննա Վարդապետյանն Արարատի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, մարզում հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը»,- ասված է հաղորդագրությունում։