Կանադայի դպրոցներից մեկում զանգվածային հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, ավելի քան 25 վիրավոր կա

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանի Թամբլեր Ռիջ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ մի կին, որին ոստիկանությունը համարում է կրակողը։ Եվս երկու մարդու դիակ է հայտնաբերվել միջադեպի հետ ենթադրաբար կապված տանը, հայտնել են Կանադայի իշխանությունները, գրում է France 24-ը։

Կանադայի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է ավելի քան 25 մարդ, երկուսի կյանքին վտանգ է սպառնում։ Ոստիկանության պետ Քեն Ֆլոյդը լրագրողներին ասել է, որ քննիչները պարզել են կրակողի ինքնությունը, բայց չեն հրապարակում նրա անունը, և որ կասկածյալի դրդապատճառները մնում են անհայտ։

«Մենք դեռևս չենք կարող հասկանալ, թե ինչու կամ ինչը կարող էր այս ողբերգության պատճառ դառնալ»,- ասել է Ֆլոյդը։

Նա հավելել է, որ ոստիկանությունը դեռևս հետաքննում է, թե ինչպես են զոհերը կապված կրակողի հետ։

Դպրոցում հրաձգությունները հազվադեպ են Կանադայում։ Թամբլեր Ռիջ քաղաքը, որն ունի շուրջ 2400 բնակչություն, գտնվում է Վանկուվերից ավելի քան 1000 կիլոմետր հյուսիս՝ Ալբերտայի հետ սահմանի մոտ։

«Կրակոցներին արձագանքելու նախնական փուլում ոստիկանությունը մտել է դպրոց՝ սպառնալիքը գտնելու համար։ Խուզարկության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են մի քանի զոհերի։ Կրակողը համարվող անձը նույնպես հայտնաբերվել է մահացած՝ ինքնավնասվածքով»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ցավակցություններ է հայտնել զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Միաժամանակ, Քարնին չեղարկել է Գերմանիա կատարելիք այցը։

Շրջանային կառավարության կայքում Թամբլեր Ռիջի միջնակարգ դպրոցը նշված է որպես 7-ից 12-րդ դասարանների 175 աշակերտ ունեցող դպրոց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի