Օլիմպիական խաղերին գեղասահքի մրցույթում երաժշտության ​​վեճը Հայաստանի և Ադրբեջանի միջև լուծվել է․ The Guardian

Լուրեր

18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
18.08.2026 | 19:29
Երևանում, Արարատյան դաշտում ու 3 մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18.08.2026 | 19:14
Եվրաինտեգրման հանձնաժողովը չպետք է լինի կառավարության կցորդը․ Արեգա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 19:00
Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 18:45
Գյումրիի «Մայր Հայաստան»-ի տառերը պոկած տղամարդը հարկադիր բուժման կարիք ունի․ ՔԿ
18.08.2026 | 18:33
Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը
18.08.2026 | 18:23
Ռուբինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները
18.08.2026 | 18:19
Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել այժմյան և նախկին կանանց միջև կռվի ժամանակ
18.08.2026 | 18:10
2 զոհ և 1 վիրավոր ավտոկռունկի ընկնելու հետևանքով // Ուկրաինայի 16 բնակավայրից երեխաների են տարհանում․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 18:06
Թրոլինգ է ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը․ Վահագն Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:59
Ռուսաստանի մանկապարտեզներում և դպրոցներում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել․ Մերձմոսկվայում 4 ուսուցիչ է վիրավորվել
18.08.2026 | 17:57
Եթե Էրդողանը ասեց՝ անոթի չի կարելի «Էսպրեսո» խմել, պետք ա վերանայե՞նք մեր սովորույթը․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:50
Կասեցվել է «Ֆրութ Եվա» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Բոլորը

Գեղասահքի և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) իշխանությունների կողմից գեղասահքի մրցույթի ժամանակ երաժշտության հետ կապված քաղաքական լարված վեճը լուծվել է, պաշտոնական ծրագրի ցանկը փոփոխվել է։ Միջազգային գեղասահքի միությունը (ISU) կիրակի The Guradian-ին ուղղված հաղորդագրությունում նշել է, որ հարցը քննվել է համապատասխան շահագրգիռ կողմերի հետ։

«Իրավիճակը վերանայվել է բոլոր ներգրավված կողմերի հետ։ Օգտագործվող երգերի պաշտոնական անունները նշված են ISU-ի կայքում»,- նշել են կառույցից։

Փոփոխությունը տեղի է ունեցել Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի բողոքից հետո, որը մտահոգություն էր հայտնել ՄՕԿ-ին հայ մարզիկներ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգի՝ «Արցախ» երաժշտության ուղեկցությամբ նախատեսված կարճատև ծրագրի վերաբերյալ, որը երաժիշտ Արա Գևորգյանի ստեղծագործությունն է։

The Guradian-ը գրում է, որ «Արցախը երկար ժամանակ վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայկական անվանումն է և օգտագործվել է նաև ինքնահռչակ էթնիկ հայկական վարչակազմի կողմից, որը տասնամյակներ շարունակ վերահսկել է այն»։ Համաձայն ISU-ի կողմից 2025-26 մրցաշրջանի համար հրապարակված երաժշտական ​​գրանցամատյանի՝ զույգերի գեղասահքի կարճ ծրագրի ցանկում այժմ ստեղծագործությունը նշված է «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»։

Օլիմպիական խաղերի ժամանակ գեղասահքի երաժշտական ​​ընտրությունը սովորաբար ներկայացվում և հաստատվում է ISU-ի կողմից վերահսկվող տեխնիկական և կառավարման գործընթացների միջոցով, չնայած քաղաքական խորհրդանիշների հետ կապված վեճերը կարող են տարածվել սպորտային կառավարման կառուցվածքներից այն կողմ։ Քննարկումներին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ բողոքը սկզբում ուղղված է եղել ՄՕԿ-ին, այլ ոչ թե սպորտի կառավարման ուղիներով, և որ հարցը հետագայում լուծվել է համապատասխան օլիմպիական մարմինների մասնակցությամբ քննարկումների միջոցով։

Ակոպովան և Ռախմանինը զույգով ելույթների կարճ ծրագրում մրցելու են փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին։ Նշվում է, որ Ադրբեջանը գեղասահքում կներկայացնի մեկ տղամարդ մարզիկ, որը կմրցի առանձին մարզաձևում, ինչը նշանակում է, որ երկու երկրների մարզիկները մրցումներում ուղղակիորեն միմյանց դեմ չեն հանդիպի։

Նշվում է, որ այս մեղեդին ինքնին շրջանառվում է առնվազն երկու տասնամյակ։ Այն օգտագործվել է ռուս գեղասահորդ Ալեքսանդր Աբտի կողմից 2002 թվականին՝ Սոլթ Լեյք Սիթիի Օլիմպիական խաղերում, ավելի ուշ հայտնվել վրաց մարզուհի Էլենե Գեդևանիշվիլիի ծրագրերում 2006 թվականի Թուրինի Օլիմպիական խաղերում և Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Վազգեն Ազրոյանի և Անաստասիա Գրեբյոնկինայի ծրագրերում՝ 2007-08 մրցաշրջանում։ Վերջերս այն ներառվել է հայկական ծագումով ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանի երգացանկում՝ 2021-22 մրցաշրջանի ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի