Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

04.06.2026 | 11:40
Էդուարդ Սպերցյանը փոխել է խաղային համարը Հայաստանի հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.06.2026 | 11:30
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց․ Արարատ Միրզոյան
04.06.2026 | 11:18
«Ռոլան Գարոսում» հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
04.06.2026 | 11:09
Հրապարակվեց ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող ապրանքների համար տրվող աջակցության նախագիծը
04.06.2026 | 11:05
TRIPP-ն արտակարգ հնարավորություններ կընձեռի, հատկապես՝ Հայաստանին․ Մարկո Ռուբիո
04.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
04.06.2026 | 10:58
NBA-ում մեկնարկել է եզրափակիչ շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 10:53
ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի ցորեն, գարի և պարարտանյութ
04.06.2026 | 10:48
«Արարատ Մոթորս»-ի գործով հողամասը վերադարձնելն անհնար է․ ընկերությունից կբռնագանձվի 131 մլն դրամ
04.06.2026 | 10:34
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ ԱՄՆ Պետքարտուղարություն
04.06.2026 | 10:28
Ռոման Բերեզովսկին նոր աշխատանք ունի
04.06.2026 | 10:20
Խուզարկություններ՝ 50-ից ավելի հասցեներում
04.06.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 4-ի դրությամբ
04.06.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
04.06.2026 | 09:40
ՔՊ-ական թեկնածուի ընտանիքին պատկանող ընկերությունը 226 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կստանա
Բոլորը

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և նրա  կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի դեմ 2025-ի տարեվերջին հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան (ԿԴ/0055/01/26)։ Ամուսինները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը): Խոսքն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում հայցի ապահովման կիրառման պայմաններում գույքի օտարման մասին է։

Ըստ մեղադրանքի՝ Ծառուկյանները վաճառել են, ի թիվս այլ գույքերի, արգելանքի տակ գտնվող Բուլղարիայում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերությունը։ 2024 թվականի փետրվարի 19-ին Կոտայքի մարզի նոտարական տարածքում նրանք լիազորագիր են տվել Դավիթ Մանթաշյանին՝ «Գոռնա բանյա շշալցման ընկերության» բաժնետոմսերն իր հայեցողությամբ տնօրինելու մասին: 2024-ի մարտի 8-ին Մանթաշյանը վաճառել է բուլղարական ընկերության Գագիկ Ծառուկյանին պատկանող 90% և Ջավահիր Ծաոուկյանին պատկանող 10% բաժնեմասերը՝ շուրջ 10.5 մլրդ դրամին համարժեք 23.8 մլն եվրոյով։ Գնորդները Գագիկ Սայադյանը և Ցվետանկա Վալչևան են:

Նախաքննության ընթացքում մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ Ջավահիր Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 10 մլն դրամի չափով։

Քրեական գործը Կոտայքի մարզի դատարան ստացվել է 2026-ի հունվարի 15-ին, դատավորը Դավիթ Գրիգորյանն է։ Վերջինս, հիշեցնենք, 2019 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործով դատավորն էր, որը որոշել էր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել, ապա գործի քննությունը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել  պաշտոնական կեղծիք կատարելու մեջ, նրա լիազորությունները կասեցվել էին, ապա նա արդարացվել էր։

Հիշեցնենք նաև, որ Ծառուկյանների և նրանց հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվում է 2023 թվականից։  

Գայանե Խաչատրյան