Կարգալույծ հռչակված քահանաները եկեղեցու դեմ հայց են ներկայացրել. պահանջում են իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Կարգալույծ հռչակված քահանաներ Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանը (Տեր Թադե քահանա) հայցադիմումներ են ներկայացրել ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությունները և իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում։

Մասնավորապես, Ստեփան Ասատրյանը պահանջում է անվավեր ճանաչել կաթողիկոսի 2025թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությունը իրեն կարգալույծ հռչակելու մասին և վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում, իսկ Արամայիս Թախմազյանը պահանջում է անվավեր ճանաչել կաթողիկոսի 2025թ. դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ հռչակելու մասին և որպես հետևանք իրեն  վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում:

Հայցադիմումները մակագրվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հովհաննես Մելքոնյանին և Սիմա Աբովյանին:

Հիշեցնենք՝ նախկին քահանաներն առաջիններից էին, որ միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «եկեղեցու բարենորոգմանը», ինչից հետո կաթողիկոսի տնօրինությամբ նրանք կարգալույծ էին հռչակվել։

Ավելի վաղ, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին էր երկու հայց ներկայացրել կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի դեմ՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել նրան հետ վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի, այդ թվում՝ եկեղեցու բանալիները, ինչպես նաև նրան հատկացված բնակարանը։

Ռոզա Վարդանյան