Ալիևը կվերադարձնի՞ պատանդառվածներին․ կանխատեսելի դատավճիռներ Բաքվից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն․ Բաքվի դատարանն այսօր հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների գործով դատավճիռները։ 

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի  նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի համար սահմանվեց 20 տարվա ազատազրկում։ Նրանց դեպքում Բաքուն ոչ թե բարեհաճ գտնվեց, այլ պարզապես Ադրբեջանի Քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս 65 տարեկանը լրացած անձանց ցմահ ազատազրկման դատապարտել։

Ուղիղ 40 օր պահանջվեց, որ դատավորը վերադառնա խորհրդակցական սենյակից ու հրապարակի դատավճիռները։ Պատժաչափերը, ցավոք, անսպասելի չէին։

«Որ տեսնում էինք, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվում, դրանք բոլորն առանձնապես ծանր հանցագործություններ էին, այդ թվում՝ միջազգային հանցագործություններ, պարզ է, որ դրանք նախատեսում էին 20-25 տարի, որը նույնպես ցմահ է, ըստ էության։ Կանխատեսելի էր՝ ելնելով մեղադրանքների բնույթից»,- ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Բաքվում ընթացող դատավարական ֆարսը տևեց շուրջ 1 տարի․ Արցախի բարձրաստիճան ղեկավարության և պատանդառված մյուս անձանց՝ ընդհանուր 15 հոգու դատաքննությունը մեկնարկել էր նախորդ տարվա հունվարի 17-ին։ Ամիսը մի քանի նիստ էր նշանակվում, ադրբեջանական կողմը ջանք չէր խնայում տասնյակներով, այսպես ասած, տուժողների գտնել և դատարանում հարցաքննել։ 

Դատավարական շինծու գործընթացն ավարտված է․ արդյո՞ք կա հավանականություն, որ Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները և պատանդառված մյուս անձինք կվերադարձվեն Հայաստան՝ հաշվի առնելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ առաջիկա օրերին Երևան և Բաքու սպասվող այցը։

«Դա քաղաքական որոշման արդյունքում պետք է լինի, իրավական ճանապարհ միշտ էլ կա։ Այսինքն՝ բանտարկյալին տալ իր հայրենիքին, որպեսզի պատժի շարունակությունը կրի իր հայրենիքում։ Այս ամբողջը քաղաքական պայմանավորվածության արդյունք է։ Ի վերջո, թեև համեմատելի չէ, բայց Ռամիլ Սաֆարովին էլ տվեցին իր հայրենիքին»,- նշում է Ղազարյանը։

Հունվարի 14-ին Հակարիի կամրջով Հայաստան վերադարձվեցին պատանդառված Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը։ Սա նոր հույս արթնացրեց, որ գործընթացը կարող է շարունակական լինել։ 

«Կարող է մի քանի ժեստ շարունակի Ալիևն անել միջազգային մարմինների ճնշման ներքո։ Երբ ինչ-որ մեկին ցմահ դատապարտում են, դա չի նշանակում 2-3 տարի անցկացնել բանտում, հետո տալ մեկ այլ պետության, այս մեղադրանքները շատ լուրջ են։ Ի վերջո, այս ամենի նպատակը պատանդառությունն է։ Բայց քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ես չեմ կարող հետևություն ասել, թե քաղաքական զարգացումների շրջանակում որքան է հավանականությունը»,- ասում է Արա Ղազարյանը։

Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից բացի՝ այսօր հրապարակվեցին նաև պատանդառված մյուս անձանց պատժաչափերը․ Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվեցին 19, Դավիթ Ալլահվերդյանն ու Լևոն Բալայանը՝ 16, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով, դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան