Ռուսաստանը կշարունակի պաշտպանել Լապշինի իրավունքները. ՌԴ ԱԳՆ

Լուրեր

15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
Բոլորը

Ռուսական կողմը կշարունակի պաշտպանել Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի օրինական իրավունքներն ու շահերը. հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին:

«Համաձայն ԶԼՄ-ների տեղեկատվության՝ այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինին 3 տարվա ազատազրկման է դատապարտել: Ինչպես հայտնի է, նախկինում Լապշինին ներկայացված մեղադրանքները կապված են Լեռնային Ղարաբաղ այցելության հետ»,- նշել են ԱԳՆ-ի վարչությունում:
«Մեր սկզբունքային մոտեցումն այդ գործին արդեն նշվել է. մենք դեմ ենք լրագրողների կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն տարածք այցելությունների քրեականացմանը»,- հիշեցրել է արտաքին քաղաքականության գերատեսչությունը:
«Կշարունակենք Ռուսաստանի քաղաքացու օրինական իրավունքների և շահերի պաշտպանության աշխատանքները՝ հաշվի առնելով դատարանի վճիռը: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները պահպանում են Լապշինի և նրա փաստաբանի հետ կապերը»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ում:

 

Հիշեցնենք, որ ՌԴ, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի հիամն վրա և արտահանձնվել Բաքու՝ 2017 թվականի փետրվարի 7-ին: 

Նշենք նաև, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ալեքսանդր Լապշինի հնարավոր արտահանձնումը Կրեմլի թեման չէ: