Սաուդյան Արաբիայում «որոնում» են Կրիշտիանու Ռոնալդուին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Սաուդյան Արաբիայի տարբեր քաղաքների փողոցներում հայտնվել են հեգնական հայտարարություններ «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անհետացման մասին, հաղորդում է The Touchline-ը։

Պորտուգալիայի հավաքականի ավագի լուսանկարով հայտարարության տեքստում նշված է հետևյալը․ «40-ամյա տղամարդ, որը ստիպված է անմխիթար լաց լինել, մինչ ընտանիքը նրան որոնում է»։

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին քննադատել է Սաուդյան Արաբիայում հայտնի հաղորդավար Վալիդ Ալ-Ֆարաջը, որը սոցցանցերում գրել է հետևյալը․ «Նա պետք է իմանա իր տեղը։ Սա Սաուդյան Արաբիան է, ոչ թե «Ռոնալդու Արաբիան»։ Նա այստեղ վարձու աշխատող է։ Նա ստանում է հսկայական աշխատավարձ, որը Եվրոպայում երբեք չի ունեցել։ Նա պետք է հարգի լիգան կամ հեռանա»։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն մտադիր է հեռանալ սաուդյան ակումբից։ Նա արդեն բոյկոտել է «Ալ Նասրի» նախորդ հանդիպումն ու բաց թողել մարզումը։

40-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է ակումբում տիրող իրավիճակից ու Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի որոշումներից։ Ռոնալդուն կարծում է, որ հիմնադրամն ավելի շատ է օգնում «Ալ Նասրի» մրցակիցներին ու կատարում մեծ ներդրումներ։

Կրիշտիանու Ռոնալդուն 2023 թվականից է խաղում «Ալ Նասրում», որի հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը։ Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 18 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ և 2-3-րդ տեղերն է բաժանում ռմբարկուների ցուցակում՝ մեկ գոլ զիջելով առաջատար Այվան Թոնիին («Ալ Ահլի»)։