Ովքեր են Երևանում սպանված 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի գործով կասկածյալները․ ՔԿ-ն անուններ է հայտնում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Չեչնիայից Երևան տեղափոխված 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանության գործով կասկածյալներ են համարվում Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիներ՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը, Factor TV-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

BBC-ի ռուսական ծառայության հարցմանն ի պատասխան էլ կոմիտեից հայտնել են՝ Իմինովան և Բայսարովը գործել են «առայժմ չբացահայտված անձի ցուցումով»։ Գերատեսչությունը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին դիմել է Ռուսաստանին՝ քննությանը աջակցելու խնդրանքով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։

Քննության վարկածով՝ Բայմուրադովայի մահվան պատճառը եղել է խեղդամահությունը, թեև, ինչպես նշում է Քննչական կոմիտեն, դա միանշանակ հաստատել հնարավոր չէ։

Գերատեսչության հաղորդմամբ՝ սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել են «արյունազեղումների մանր և խոշոր օջախներ՝ բութ առարկաների ազդեցության հետևանքով, ինչպես նաև մի քանի փոքր մակերեսային մաշկային վնասվածքներ դեմքի աջ հատվածում»։ Քննիչների կարծիքով՝ այդ վնասվածքները կարող էին առաջացած լինել «բարձր ջերմաստիճանի ազդեցությունից»։

Дождь հեռուստաընկերության՝ քննությանը մոտ կանգնած աղբյուրի պնդմամբ՝ աղջկան հնարավոր է նաև թունավորած լինեն։

Հիշեցնենք՝ Չեչնիայից Երևան տեղափոխված 23-ամյա Այշաթ Բայմուրադովան Երևանում անհետացել էր հոկտեմբերի 15-ին։ Նա հանդիպման էր գնացել Կարինա Իմինովայի հետ և չէր վերադարձել։ Մի քանի օր անց Բայմուրադովային հայտնաբերել էին մահացած։

Իմինովան երևում է այն տան անվտանգության տեսախցիկների արձանագրություններում, որտեղ սպանվել էր Բայմուրադովան։ Իրավապաշտպանների և լրագրողների տվյալներով, նրան ուղեկցել է չեչեն Սաիդ-Համզատ Բայսարովը։ Նա գործարար Ռուսլան Բայսարովի եղբորորդին է․ վերջինս երգչուհի Քրիստինա Օրբակայտեի կրտսեր որդու հայրն է, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մտերիմը։

Дождь հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Բայմուրադովայի մարմինը մինչ օրս չի հաջողվել հուղարկավորել։ Հարազատները չեն արձագանքում Հայաստանի իշխանությունների հարցումներին, իսկ իրավապաշտպաններին, որոնք ցանկացել են կազմակերպել հուղարկավորությունը, մարմինը չեն տրամադրում։

Եվգենյա Համբարձումյան