UWW-ն վերանայել է ըմբիշների՝ օլիմպիական ուղեգիր նվաճելու գործընթացը

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը։

Սկսած 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերից, յուրաքանչյուր քաշային կարգում որակավորվող 16 ըմբիշներն իրենց ուղեգրերը կստանան չորս տարբեր ուղիներով՝ աշխարհի առաջնություն, Մայրցամաքային որակավորման մրցաշարեր, աշխարհի օլիմպիական որակավորման մրցաշար և UWW վարկանիշ, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։

2027թ․ աշխարհի առաջնությունը կլինի որակավորման առաջին փուլը, որի ընթացքում կբաշխվի 72 օլիմպիական ուղեգիր։ Օլիմպիական 18 քաշային կարգերից յուրաքանչյուրում մեդալակիրները կստանան Լոս Անջելես-2028-ի ուղեգիր՝ իրենց Ազգային օլիմպիական կոմիտեների (ԱՕԿ) համար։

Որակավորման երկրորդ փուլը կլինի UWW վարկանիշը, որտեղ վարկանիշային աղյուսակի առաջին երեք ըմբիշները, որոնք չեն որակավորվել առաջին փուլում, կստանան մեկ օլիմպիական ուղեգիր իրենց ԱՕԿ-ի համար՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։

UWW վարկանիշը կհաշվարկվի Լոս Անջելես-2028-ից առաջ անցկացվող 7 հիմնական մրցաշարերի արդյունքներով։