Գերագույն խորհրդի անդամ եպիսկոպոսներին ՔԿ ներկայանալու ծանուցագրեր են տրվել. փաստաբան

Լուրեր

03.04.2026 | 12:10
62 անձ է ձերբակալվել ընտրակաշառքի գործով // Կոթում ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 12:03
Ուլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից. կան տուժածներ
03.04.2026 | 11:52
Անարդարություն ենք տեսնում. եթե ծառայում են նույն դրոշի տակ, պետք է նույն ժամկետով ծառայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:41
Պենտագոնի ղեկավարը հեռացրել է բանակի գլխավոր գեներալին
03.04.2026 | 11:38
Հայաստանի գավաթում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
03.04.2026 | 11:36
Պայմանագրային զինծառայող է մահացել ․ ՔԿ
03.04.2026 | 11:33
Եկել եմ Պապիկյանից հավասարակշռություն պահանջելու. իմ տղան էլ թող 1,5 տարի ծառայի. զինվորի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:32
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ կիրառված տնային կալանքը կբողոքարկվի
03.04.2026 | 11:24
«Մի տնից 3 ցուցակ եք բերել, 57 հոգի մարդ ա, էսի իմ ու քո մեջ»․ ընտրակաշառքի գործով 62 անձ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:18
Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին
03.04.2026 | 11:12
Փաշինյան Աշոտը կռվել է, ուրիշ թագավորի տղեք չեն ծառայել. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:05
Նախիջևանի համազորային բանակի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև-2026» զորավարժություններին
03.04.2026 | 11:02
Նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնմանն ուղղված աշխատանքները. ՈՒՂԻՂ
03.04.2026 | 10:54
«Վանեցյանենք դրա համար յան տվին․․․Սերժից բան ըլնելով բերեցին, ասեցին՝ վեկալեք»․ ՀԿԿ-ն գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 10:42
Իրանը հայտարարել է, որ ամերիկյան երկրորդ F-35 կործանիչ է խոցել
Բոլորը

Փաստաբան Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի ադնամ եպիսկոպոսներին՝ որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար։

Ըստ տեղեկությունների՝ մի քանի եպիսկոպոս արդեն ստացել է համապատասխան ծանուցագիրը։ Ըստ փաստաբանի՝ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ։

Հիշեցնենք, որ դատական ակտը չկատարելու դեպքի առնչությամբ, այն է՝  Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը, կարգալույծ հռչակելը, Հայ առաքելական եկեղեցու դեմ  Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել։

Փաստաբանի գնահատմամբ՝ տեղի ունեցողը հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակը Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը խոչընդոտելն է։

Արա Զոհրաբյանը նաև նշել է, որ ցավում է՝ Քննչական կոմիտեի ղեկավարի գործողությունների համար, որոնք, իր խոսքով, շեղվում են կառույցի առաքելությունից և բարդ իրավիճակի մեջ են դնում համակարգում աշխատող բազմաթիվ բարեխիղճ քննիչների։

Քննչական կոմիտեն այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել։

Հիշեցնենք, որ ս․թ․ հունվարի 10-ին Գարեգին Բ կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռի դեմ՝ պահանջելով իրեն վերականգնել պաշտոնում։

Ապա հաղորդվեց, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը:

Հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնեցին, որ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է հռչակվել։