Մահացել է «Տանը մենակ» ֆիլմում մոր դերակատար Քեթրին Օ’Հարան

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Դերասանուհի Քեթրին Օ’Հարան, որը հայտնի էր «Տանը մենակ» ֆիլմում Քևինի մոր և «Շիտի առվակը» ֆիլմում Մոյրա Ռոուզի կատակերգական դերերով, մահացել է 71 տարեկանում․ գրում է euronews-ը։

Կանադայում ծնված կատակերգուն մահացել է իր տանը՝ Լոս Անջելեսում, «կարճատև հիվանդությունից հետո», ասվում է նրա գործակալության՝ Creative Artists Agency-ի ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։ Նրա մահվան հանգամանքների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Օ’Հարայի կարիերան սկսվել է 1970-ականներին Տորոնտոյում գտնվող «Second City» իմպրովիզացիոն կատակերգական շոուում։ Այնտեղ նա սկսել է աշխատել Յուջին Լևիի հետ, որի հետ համագործակցել է ողջ կյանքի ընթացքում։

Լևին նրա խաղընկերն էր «Շիտի առվակը» սերիալում, և նրանք միասին հայտնվել են SCTV սկետչ շոուում, որը նպաստել է այլ կատակերգուների, ինչպիսիք են Մարտին Շորթը, Անդրեա Մարտինը, Ջոն Քենդին և Ռիք Մորանիսը, կարիերայի մեկնարկին։

1990 թվականին էկրան բարձրացավ Քրիս Կոլումբուսի «Տանը մենակ» ֆիլմը, որտեղ Օ’Հարան մարմնավորեց Քեյթ Մաքքալիսթերին՝ գլխավոր հերոս Քևինի մորը։ Դերասանուհին նույն կերպարին վերադարձավ նաև 1992 թվականի շարունակությունում։

Գրեթե 50-ամյա կարիերայի ընթացքում Քեթրին Օ’Հարան արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ երկու «Էմմի»-ի և «Ոսկե գլոբուս»-ի։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի