Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական են և քաղաքակրթական. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին

Լուրեր

28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայճհնդկական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավահիաորապես համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիաների, կրթության, պաշտպանության և առևտրատնտեսական ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահը շնորհավորել է դեսպանին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, կայուն զարգացում և բարգավաճում։

«Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական են և քաղաքակրթական, ես վստահ եմ, որ դրանք կլինեն շարունակական և ավելի կսերտանան ու կընդլայնվեն»,
– նշել է նախագահը:

Դեսպան Նիլակշին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև բազմաշերտ հարաբերությունների ներկա վիճակն ու դրանց զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են համագործակցության խորացումը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, պաշտպանական, ինչպես նաև այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը։ Այդ համատեքստում կողմերը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը՝ համատեղ գործարար համաժողովների և համագործակցության այլ ձևաչափերի միջոցով։

Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։ Անդրադարձ է կատարվել նաև աշնանը Հայաստանում նախատեսվող COP-17 համաժողովին՝ ընդգծելով դրա նշանակությունը և հնարավոր համագործակցությունը շրջակա միջավայրի, արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

Հանդիպման ընթացքում դրականորեն է գնահատվել Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը միջազգային հարթակներում՝ նշելով դրա արդյունավետությունն ու փոխադարձ աջակցության կարևորությունը։