Դեսպան Բաղդասարյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Լիբանանի ԱԳ նախարարին
Քաղաքականություն
29.01.2026 | 18:56
Հունվարի 27-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջջիին: Այս մասին տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից։
«Ռաջջին հաջողություն է մաղթել դեսպան Բաղդասարյանին իր առաքելության մեջ՝ հայտնելով իր պատրաստակամությունը դեսպանության աշխատանքներին աջակցելու գործում:
Դեսպան Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, վերահաստատել հայկական կողմի հանձնառությունը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում»,- ասվում է հաղորդագրությունում: