Ալեն Սիմոնյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
Քաղաքականություն
29.01.2026 | 14:55
ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
«Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները:
Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին»,- ասված է հաղորդագրությունում։