Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Լուրեր

28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34–րդ տարեդարձի առիթով այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։

Նշվում է, որ վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և  կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը վարչապետին ներկայացրել են կենտրոնի նորաբաց «Կյանքի սենյակ» սոցիալ-կենցաղային վերականգնման ծառայությունը: Նշվել է, որ այստեղ բուժումը զուգորդվում է կենցաղային հմտությունների վերականգնմամբ։ Տղաներին սովորեցնում են հաշմանդամության հետ ապրել․ թուլացած մկանների և օրինակ՝ թուլացած վերջույթի պայմաններում հագուստի կոճակը կոճկել, արդուկ անել, խոհանոցում և լոգասենյակում ինքնասպասարկվել, սայլակից մեքենա տեղափոխվել և այլն: Վարչապետին ներկայացրել են նաև «Զինվորի տան» նորաբաց ճաշարանը, որտեղ զինհաշմանդամներն օրական 3 անգամ սնվում են: Սնունդը նույնպես, ինչպես և կենտրոնում մատուցվող բոլոր ծառայությունները, զինհաշմանդամների համար անվճար է:

Քաղաքացիական անձինք նույնպես կարող են օգտվել կենտրոնի ծառայություններից, բայց վճարովի հիմունքներով: Նպատակն է՝ քաղաքացիներից ստացված շահույթն ուղղել զինհաշմանդամների խնդիրների լուծմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Վարչապետն այցելել է նաև «Զինվորի տան» վիրաբուժական բաժանմունք, որը հագեցած է նորագույն սարքավորումներով: Այստեղ վիրահատվում են թե՛ զինհաշմանդամներ, թե՛ քաղաքացիական անձինք: Քաղաքացիների վիրահատություններից ստացված շահույթը ևս ուղղվում է շահառուների խնդիրների լուծմանը:

Նշվել է, որ կենտրոնի ֆինանսավորումը կատարվում է պետության, բարերարների և «Զինվորի տան»՝ քաղաքացիական անձանց մատուցվող ծառայություններից ստացված հասույթից։

Վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Զինվորի տան» տոնական ճաշին: Պատերազմից հետո վիրավորում ստացած զինհաշմանդամները և նրանց ընտանիքները նույն սեղանի շուրջ են նստել վարչապետի հետ, շփվել և հնարավորություն ունեցել տալ իրենց հուզող հարցերը:

***

«Զինվորի տունը» բարեգործական ՀԿ է, որի առաքելությունը զինհաշմանդամների ֆիզիկական և սոցիալական վերականգնում է, նրանց՝ լիարժեք վերաինտեգրումն ու կյանքի որակի բարձրացումը: «Զինվորի տունն» ունի շուրջ 10 000 շահառու, նրանք զինվորական ծառայության կամ պատերազմի ժամանակ, ինչպես նաև խաղաղ պայմաններում վիրավորում ստացած անձինք են՝ սկսած 90-ականներից, մինչև մեր օրեր: «Զինվորի տունը» պետություն և հասարակություն համագործակցության լավագույն ստացված օրինակների մեկն է: Թե՛ պետական, թե՛ հասարակական կառույցները  մշտապես օժանդակում են կենտրոնի անխափան գործունեությանը։