Նախընտրական թոհուբոհ. արտախորհրդարանական ուժերը «խառն» են

Լուրեր

05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները Հայաստանում տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ը։

Factor.am-ը փորձեց պարզել, թե արտախորհրդարանական ուժերից, որոնք ի՞նչ ձևաչափով են մասնակցելու առաջիկա ընտրություններին։

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը նշում է՝ առաջիկա բոլոր քաղաքական իրադարձություններին իրենք մասնակցելու են, բայց ձևաչափը կհայտարարեն առաջիկայում։

«Այլընտրանք» նորաստեղծ կուսակցության ղեկավար Էդգար Առաքելյանը Factor.am-ին փոխանցեց, որ հնարավորությունների ճշգրտման և հնարավոր դաշինքով հանդես գալու քննարկումների փուլում են, վերջնական որոշման մասին կհայտարարեն մինչև երկուշաբթի։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, երեկ, Factor.am-ին ասել էր, որ դեռևս քննարկումների փուլում են դաշինքով հանդես գալու շուրջ։ Նա նաև հաստատել էր լուրերը, որ բանակցում են «Հանրապետություն» կուսակցության հետ։

«Ժառանգությունը» ևս դեռ քննարկումների փուլում է, չի բացառվում, որ ընտրություններին նրանք դաշինքով կմասնակցեն նախկին ընդդիմադիր ուժերի և նոր ձևավորված կուսակցությունների հետ։

Իսկ ահա «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը կմասնակցի առանձին։ Այս մասին Factor.am-ին ասաց կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։

Նորաստեղծ «Քաղաքացու որոշումը» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի փոխանցմամբ իրենք ամբողջովին գործում են ընտրություններին մասնակցելու տրամաբանության մեջ և այդ քայլից իրենց կարող է հետ պահել միայն այն, որ չհասցնեն պաշտոնապես գրանցվել։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունից հեռացած և նոր՝ «Արժանապատիվ Հայաստան» կուսակցությունը հիմնադրած Մարինա Խաչատրյանն ասաց, որ կուսակցությամբ ընտրություններին մասնակցել չեն կարող քանի որ իրավաբանական գրանցում չունեն, բայց առաջարկ կա այլ կուսակցության ցուցակով հանդես գալու, որը դեռ քննարկման փուլում է։ Իսկ թե որ կուսակցության մասին է խոսքը, փակագծերը բացել չցանկացավ։

Իսկ ահա ՀԱԿ-ում չեն որոշել՝ կմասնակցե՞ն, թե՝ ոչ։

«Սասնա ծռեր» կուսակցությունը կմասնակցի, բայց դեռևս քննարկում են՝ դաշինքով, թե առանձին։

Լիլիթ Շաբոյան