ԵԽԽՎ-ն խոր մտահոգություն է հայտնել Նիկոլ Փաշինյան-Գարեգին Բ լարվածության կապակցությամբ

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Եվրախորհրդի Խորհրդարական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձև, որում անդրադարձ կա նաև Հայաստանին։ Մասնավորապես, նշվում է, որ «Վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացման և խարանման համար»:

«Վեհաժողովը խորապես մտահոգված է վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարի միջև լարվածությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրությունների մասին հաղորդագրություններով: Վերահաստատելով, որ 2018 թվականից ի վեր երեք անընդմեջ ընտրությունները զերծ են եղել խախտումներից, Վեհաժողովը վերահաստատում է պետական ​​միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը»:

Բանաձևում նաև նշվում է, որ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար, որ ընտրարշավը լինի խնդիրների և քաղաքականության վրա հիմնված և զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից:

«Այս համատեքստում Վեհաժողովը հղում է կատարում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի (ECRI) առաջարկությանը, որ «ընտրված մարմինները և քաղաքական կուսակցությունները պետք է ընդունեն համապատասխան վարքագծի կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, կոչ են անում իրենց անդամներին և հետևորդներին ձեռնպահ մնալ դրա մեջ ներգրավվելուց, հավանություն տալուց կամ տարածելուց, և նախատեսեն պատժամիջոցներ»: Վեհաժողովը հաշվի է առնում ներկայիս վարչապետի մտադրությունը՝ կազմակերպել սահմանադրական հանրաքվե 2026 թվականի ընդհանուր ընտրություններից հետո»,- ասվում է բանաձևում։