Գորիսում նռնակի պայթյունից վիրավորված քաղաքացին ի վիճակի չէ հարցաքննվել

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Գորիսում երեկ տեղի ունեցած միջադեպին ականատես քաղաքացին տուժող է ճանաչվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Միջադեպին ներկա 30-ամյա քաղաքացին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդի ընկերն է։ Այս մասին մեզ հայտնել էր Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը։ Քաղաքացին վնասվածքներ էր ստացել նռնակի պայթյունի հետևանքով և տեղափոխվել Գորիսի ԲԿ։

Բուժկենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը Factor TV-ին հայտնեց, որ  վիրավորված քաղաքացին երեկոյան տեղափոխվել է Երևանի Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, վիճակը գնահատվել է ծանր կայուն։ Այս բուժհաստատությունից, սակայն, քաղաքացու վիճակի վերաբերյալ որևէ տեղեկություն չտրամադրեցին՝ վկայակոչելով բժշկական գաղտնիքը։ Մեր տեղեկություններով՝ տուժածն ի վիճակի չէ հարցաքննվել։

ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Գորիսում կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է: Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արեն Յոլյանը մահացել են։

Գագիկ Առուշանյանը մեզ հայտնել էր, որ մահացած քաղաքացիները հորեղբոր տղաներ են, իսկ վեճը ծագել է հողի հարցի շուրջ անհամաձայնությունից, որի շուրջ ազգականները մի քանի անգամ վեճի են բռնվել և տևական ժամանակ համաձայնության չեն կարողացել գալ։

Առուշանյանի հոր խոսքով՝ երբ Վարուժան Յոլյանը հանել է նռնակը, իր որդու վարորդը՝ Արեն Յոլյանը, փորձել է կանխել՝ բռնելով նրա ձեռքը, բայց պայթյուն է տեղի ունեցել, և երկուսն էլ մահացել են։ Առուշանյանի խոսքով՝ որդին միջադեպի հետ կապ չունի, իսկ դեպքի պահին եղել է մարզասրահում։

 

Դեպքի առթիվ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Արփի Հակոբյան