ԵՄ խորհուրդը հաստատել է 2027 թվականից ռուսական գազի ներմուծման արգելքը

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ԵՄ երկրները վերջնական հաստատել են դաշինքի կողմից մինչև 2027 թվականի ավարտը ռուսական գազի ներմուծումն արգելելու ծրագիրը, և այն ուժի մեջ է մտել, հաղորդում է Reuters-ը։ ԵՄ նախարարները երկուշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են օրենքը, որին դեմ են քվեարկել Սլովակիան և Հունգարիան։ Հունգարիան հայտարարել է, որ կդիմի Եվրոպական դատարան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ անդամ պետությունների առաջարկը՝ 2027 թվականի նոյեմբերի 1-ից Ռուսաստանից գազի գնումները լիովին արգելելու վերաբերյալ։ Արգելքը նախատեսված էր երկրների մեծամասնության կողմից հաստատվելու համար՝ այդպիսով հաղթահարելով Հունգարիայի և Սլովակիայի դիմադրությունը, որոնք շարունակում են մեծապես կախված լինել ռուսական էներգակիրների ներմուծումից և ցանկանում են պահպանել սերտ կապերը Մոսկվայի հետ։

ԵՄ-ն կդադարեցնի ռուսական հեղուկ բնական գազի ներմուծումը մինչև 2026 թվականի վերջը, իսկ խողովակաշարային գազի ներմուծումը՝ մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը։

Օրենքը թույլ է տալիս այս ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը, եթե երկիրը դժվարություններ ունենա իր գազապահեստարանները ոչ ռուսական պաշարներով լցնելու հարցում մինչև ձմեռային ջեռուցման սեզոնը։

Ուկրաինայի պատերազմից առաջ Ռուսաստանը մատակարարում էր ԵՄ գազի ավելի քան 40%-ը։ ԵՄ վերջին հասանելի տվյալների համաձայն՝ այս բաժինը մինչև 2025 թվականը նվազել է մինչև մոտավորապես 13%-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի