Աբու Դաբիում բանակցությունները նախատեսվում է շարունակել հաջորդ շաբաթ․ Պեսկով

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Աբու Դաբիում Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները, ինչպես սպասվում է, կշարունակվեն հաջորդ շաբաթ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Այն [բանակցությունների շարունակությունը] նախատեսված է հաջորդ շաբաթ, ես այս պահին ճշգրիտ ամսաթիվ չեմ կարող նշել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Reuters-ը և Axios-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների, նշել էին բանակցությունների կոնկրետ ամսաթիվ՝ փետրվարի 1։

Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայում աշխատանքային գրաֆիկում նոր հեռախոսազրույց չունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն առկա ալիքները թույլ են տալիս, անհրաժեշտության դեպքում, գրեթե անմիջապես համաձայնեցնել նման շփումը։

«Գոյություն ունեցող հաղորդակցման ուղիները, ամերիկյան կողմի հետ երկխոսության ուղիները թույլ են տալիս մեզ արդյունավետորեն համակարգել երկկողմ շփումները ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա։

Պատերազմից հետո Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև առաջին եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել անցյալ ուրբաթ և շաբաթ՝ հունվարի 23-24-ը, Աբու Դաբիում։ Քննարկման հիմնական թեման, ինչպես հանդիպումից հետո հայտնել են ուկրաինական պատվիրակության մասնակիցները, պատերազմի ավարտի հնարավոր պայմաններն էին։ Երեք կողմերն էլ բանակցությունները գնահատել են արդյունավետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի