ՀՖՖ-ն հաստատել է Հայաստանի և Բելառուսի հավաքականների ընկերական հանդիպումը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Խաղը կկայանա մարտի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 18։00-ին։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 105-րդ տեղում է, իսկ Բելառուսը 98-րդն է։
Երևանյան հանդիպումից երեք օր առաջ Բելառուսի հավաքականն ընկերական խաղում կմրցի նաև Կիպրոսի թիմի հետ։ Դա կլինի Վիկտոր Գանչարենկոյի նորամուտի հանդիպումը Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։
Հայաստանի և Բելառուսի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են 2017 թվականին։ Երևանում կայացած ընկերական խաղում դաշտի տերերը հաղթել են 4։1 հաշվով։