Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ապահովեց խմբում առաջին տեղը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության երկրորդ տուրից հետո ապահովեց B խմբի առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Երկրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում մրցել էր Չեխիայի հավաքականի հետ ու հաղթել 5։4 հաշվով։

Խմբի մյուս խաղում 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց լիտվացիներին։

Խմբային փուլի վերջին տուրից առաջ Հայաստանն ունի 6 միավոր, Ուկրաինան՝ 3, իսկ Չեխիան ու Լատվիան՝ 1-ական։

Հավասար միավորների դեպքում Ուկրաինայի հավաքականը չի կարող շրջանցել Հայաստանի հավաքականին, քանի որ առաջին տուրում 1։2 հաշվով պարտվել է հայ ֆուտզալիստներին և իրար միջև խաղում գրանցված արդյունքը առաջնային է լինելու։

Քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականը մրցելու է A խմբում երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականի հետ: A խմբի երկրորդ տուրից հետո Ֆրանսիան ունի 4 միավոր, Լատվիան՝ 3, Խորվաթիան՝ 2, Վրաստանը՝ 1։

Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում անցկացվող Եվրո-2026-ի խմբային փուլը Հայաստանի հավաքականը կավարտի hունվարի 28-ին՝ դարձյալ Կաունասի «Ժալգիրիս Արենայում» մրցելով Լիտվայի հավաքականի հետ։