Մշակույթի նախարարությունը համագործակցության է հրավիրում հուշանվերների արտադրությամբ և վաճառքով զբաղվող կազմակերպություններին

Լուրեր

15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարությունը համագործակցության է հրավիրում հուշանվերների արտադրությամբ և վաճառքով զբաղվող կազմակերպություններին`  նախարարության ենթակայության թանգարաններում և թատերահամերգային կազմակերպություններում

(ցանկը կցվում է) թեմատիկ հուշանվերների վաճառքի հարթակներ ստեղծելու համար:

Մասնակցության հայտը պետք է ներառի.

1. Տվյալներ կազմակերպության վերաբերյալ.

Կազմակերպության անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գործունեության հասցեն, վեբ կայքը, կոնտակտային տվյալները (էլ. փոստ, հեռախոսահամար, պատասխանատու անձ):

2. Տեղեկություններ կազմակերպության գործունեության վերաբերյալ.

Գործունեության հիմնական տեսակ(ներ)ը, իրականացվող նույնանման ծրագրերը վերջին հինգ տարվա ընթացքում, հուշանվերների արտադրության և վաճառքի (կամ նույնանման գործունեության) նախկինում ունեցած փորձը։  

3. Ծրագրային առաջարկ (բիզնես նախագիծ).

Դաշտում առկա խնդիրները, դրանց լուծումները, գործնական առաջարկներ մեկ կամ ավելի մշակութային կազմակերպության հետ իրականացվելիք համագործակցության վերաբերյալ, ներառելով`

– վաճառքի կազմակերպման համար առաջարկվող համագործակցության ձևաչափը (տարածքի վարձակալություն, համատեղ արտադրություն կամ այլ),

– վաճառքի կետի կազմակերպման և հուշանվերի (կամ տեսակային խմբի) ձևավորման էսքիզները` հաշվի առնելով տվյալ մշակութային կազմակերպության առանձնահատկությունները,

– գնային քաղաքականության առաջարկ,

– վաճառքի խթանման ծրագիր:      

Խնդրում ենք հայտերն ուղարկել [email protected] հասցեով, մինչև 2017 թ. օգոստոսի 15 – ը: