Մեկ հայտ․ դեռ պարզ չէ՝ ով է կառավարելու առողջության ապահովագրության համակարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
Բոլորը

Առողջապահության համընդհանուր ապահովագրությունը գործում է արդեն երեք շաբաթ, բայց դեռ չկա կառավարման օպերատոր, որը պետք է ապահովի համակարգի ամբողջական թվայնացումը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան խոսքով՝ «Արմեդ» համակարգում սերվերային տնտեսության և անվտանգության աշխատանքներ են կատարվել։ «Արմեդ» միասնական տեղեկատվական համակարգը՝ իր օպերատորով, առողջապահության համակարգում գործում է 2016 թվականից։ Նախարարն ասում է՝ այդ օպերատորը կոնցեսիոն պայմանագրի շրջանակում այսօր էլ սպասարկում է:

«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանի կարծիքով՝ «Արմեդ»-ի թողունակությունը շատ ավելի քիչ է, քան ներկայացվում է։ 

Ինտեգրված օպերատորական ծառայությունների ձեռքբերման մրցույթի մասին Առողջապահության նախարարությունը հայտարարել է դեկտեմբերի 12-ին, ամսվա վերջին արդեն ավարտվել էր մրցույթի նախաորակավորման փուլը։ Գնումն իրականացվելու է Ֆինանսների նախարարության Armeps.am հարթակով։ Ավանեսյանն այսօր տեղեկացրեց, որ ինտեգրված օպերատորի մրցույթի առաջին փուլը կայացել է, այժմ նախաորակավորման հայտերի գնահատման փուլն է։  Սակայն մասնակիցների մասին նախարարը ոչինչ չհայտնեց։

Ինտեգրված օպերատորի մրցույթը երկփուլ է, բաց է տեղական և օտարերկրյա կազմակերպությունների համար։ Նախաորակավորման փուլում սահմանված է, որ օպերատորը վերջին երեք տարիներին պետք է առողջության ապահովագրության ոլորտում աշխատանքային փորձ ունենա և առնվազն մեկ միլիոն ապահովագրված անձի սպասարկած լինի։ Անուշ Պողոսյանի խոսքով՝ մրցույթի տեխնիկական բնութագիրն այնպիսին է, որ Հայաստանում չկա նման ընկերություն։ 

Առողջության համընդհանուր ապահովագրության ինտեգրված օպերատորը պետք է ունենա լիովին թվային ինտեգրված հարթակ, ապահովագրության, պահանջների և խարդախության կառավարման համակարգ։ Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ ինտեգրված օպերատորական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգի շրջանակում հայտ է ներկայացրել մեկ մասնակից։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան