Վարչապետն ընդունել է գործարար Վլադիմիր Եվտուշենկովին
Քաղաքականություն
20.01.2026 | 19:51
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Վլադիմիր Եվտուշենկովին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված փոխգործակցության շուրջ։
