Հայաստանը հրաշալի օրինակ է, թե ինչպես կարճ ժամանակամիջոցում երկիրը կարող է փոխվել․ CampCamp 2018-ը՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Ստեղծարար գաղափարների ներկայացում, մոտիվացնող ծրագրեր ու նոր հնարավորություններ․ CampCamp 2018-ը Հայաստանում է։

Նախաձեռնությունը Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնինն է։ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 12 երկրներում կենտրոնն աջակցում է կայուն ու ակտիվ քաղաքացիական հասարակության ստեղծմանը։ Կենտրոնի ղեկավար Ռոստիսլավ Վալվոդայի խոսքով՝ համախմբել են նախկին խորհրդային հանրապետությունների, Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ու Ռուսաստանի լավագույն ակտիվիստներին՝ միմյանց հետ փոխանակելու հաղորդակցության և քաղաքացիական գործունեության իրենց ռազմավարություններն ու փորձը։

CampCamp 2018-ը քառօրյա ինտենսիվ համագործակցություն է ՝ ստեղծագործ մտքերով ակտիվիստների, մեդիա, մարքեթինգ ու բիզնես մասնագետների, ինչպես նաև արվեստի ոլորտում գործունեություն ծավալողների համար։ Վարպետության դասեր, բրեյնսթորմինգ, հաջողված նախագծերի ներկայացում և փորձագետների խորհրդատվություններ․ այն ամենն, ինչ անհրաժեշտ է քաղաքացիական նախաձեռնություններն առավել արդյունավետ ու հասարակության համար գրավիչ դարձնելու համար։ Նախորդ տարվա համեմատ՝ մասնակիցների քանակն ավելացել է։

Թբիլիսիում անցկացվող CampCamp 2017-ին 100 ակտիվիստ էր մասնակցում։ Այս տարի մասնակիցների թիվը գերազանցում է 150-ը։ Ծրագիրը Հայաստանում անցկացնելու որոշումը ևս պատահական չէ։

«Հայաստանը հրաշալի ու դրական օրինակ է այն բանի, թե ինչպես կարճ ժամանակամիջոցում երկիրը կարող է փոխվել, ինչպես հասարակությունը կարող է միավորվել ու աշխատանքներ տանել ավելի լավ ապագա ունենալու համար։ Այս երկիրն այնքան մեծ ներուժ, էներգիա ու ստեղծարարություն ունի։ Մենք հույս ունենք, որ այդ ամենը կկարողանանք փոխանցել նաև այլ երկրներին»,- ընդգծում է Ռոստիսլավ Վալվոդան։

Ղազախստանից ժամանած ռեժիսոր Կատերինա Սուվորովան «Ժան Ռուշ» միջազգային կինոփառատոնի դափնեկիր է։ Այստեղ է՝ պատմելու իր նոր ֆիլմի մասին։ Ասում է՝ տարակուսել էր, թե ինչու է CampCamp2018-ը հենց այստեղ անցկացվում։ Տեղեկանալուց հետո Հայաստանի նկատմամբ հպարտությամբ է լցվել։ «Այն, ինչ այստեղ՝ Հայաստանում տեղի ունեցավ, մեծ ազդեցություն թողեց նաև շրջապատի մարդկանց վրա։ Այդ էներգիան նույնիսկ հիմա է հնարավոր զգալ։ Այսօր մեր հասարակությունը քաղաքական կոմայի մեջ է, և այն, ինչ եղավ, ցույց է տալիս, որ Հայաստանում քաղաքացիներն ակտիվ են, ունեն սեփական տեսակետ, ունակ են կառավարել երկրի քաղաքական իրավիճակը։ Ինձ համար սա շատ հուզիչ է, քանի որ շատ երկրներում փոփոխություններ տեսնելու համար մեկ քայլ անգամ չի արվում»,- նշում է Կատերինան։ Նոյեմբերի 8-ին մեկնարկած CampCamp2018-ը մոտիվացվելու և քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ դառնալու հնարավորություն է։ Տարածաշրջանի ամենակրեատիվ ու ակտիվ անհատները Հայաստանում ևս 3 օր կմնան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան