Տեխնիկական առումով հնարավոր է՝ ունենանք ազատ և արդար ընտրություններ, բայց բովանդակային առումով՝ ոչ. Արմեն Մարտիրոսյան

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

«ժառանգություն» կուսակցությունը դեռ չի որոշել՝ մասնակցե՞լ դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ին փոխանցեց, որ այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում, իսկ առաջիկա օրերին արդեն կհայտնեն իրենց որոշման մասին:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը հստակ էր մինչ այն պահը, երբ դեռ հույս կար, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխվելու է, և ընտրությունները տեղի են ունենալու փոփոխված օրենսգրքով: Սակայն այն բանից հետո, երբ Ազգային ժողովում տապալվեց նոր օրենսգրքի ընդունումը և պարզ դարձավ, որ ընտրությունները տեղի են ունենալու հին ընտրակարգով, մի շարք կուսակցություններում, այդ թվում՝ «Ժառանգությունում», սկսվեցին քննարկումներ՝ մասնակցե՞լ ընտրություններին հին ԸՕ-ով, թե՞ ոչ:

«Հույս ունեինք, որ Ընտրական օրենսգիրքը կփոխվի, որովհետև կառավարությունն իր ծրագրում դա նշել էր, Նիկոլ Փաշինյանն էր այդ մասին խոսել վարչապետ ընտրվելիս, աշխատանքային խումբ էր աշխատել ողջ ամառվա ընթացքում: Չէինք պատկերացնում, որ Կառավարությունը կարող էր նման բարձիթողի վիճակում թողնել ԸՕ-ի ընդունումը»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ եթե ԸՕ-ն ընդունվեր, ապա միանշանակ մասնակցելու էին ընտրություններին:

Հիմնական խնդիրը, որն անհանգստացնում է «Ժառանգությանը» գործող Ընտրական օրենսգրքում, դա, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգն է, որն, ըստ Մարտիրոսյանի, կրկին պատճառ է դառնալու ապաքաղաքական պայքարի, երբ առաջնային են լինելու ոչ թե գաղափարները, այլ թեկնածուների ծանոթներն ու բարեկամները: «Տեխնիկական առումով հնարավոր է՝ ունենանք ազատ և արդար ընտրություններ, բայց բովանդակային առումով՝ ոչ. որովհետև ուղեղի պայքարից գնում ենք մկանների պայքարի, այսինքն՝ ով ունի ավելի շատ գումար և մարդկային ռեսուրս, նա էլ հայտնվում է բարենպաստ իրավիճակում»,- շարունակեց Արմեն Մարտիրոսյանը:

Մեր հարցին՝ այսինքն այս ընտրությունները նախորդ ընտրություններից չե՞ն տարբերվելու, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահն ասաց, որ որոշ տարբերություններ, այդուհանդերձ, կլինեն. «Դժվար հրապարակայնորեն մեծ ծավալի ընտրակաշառք բաժանեն, բայց թաքնված ընտրակաշառքի բաժանում կլինի, իհարկե, ավելի նվազ ծավալներով»:

Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը նոր Ընտրական օրենսգրքի տապալման հարցում տեսնում է նաև կառավարության մեղավորությունը. «Իրենք հետևողական չեղան: Եթե մենք բոլորս միասին կարողացանք Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնել, ապա կարող էինք նույն կերպ Ընտրական օրենսգիրք անցկացնել՝ հասարակական ճնշման արդյունքում»:

Շողիկ Գալստյան