Չեռնոբիլի ատոմակայանն անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից ռուսական հարձակումից հետո. ՄԱԳԱՏԷ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Այսօր առավոտյան միջուկային անվտանգության համար կարևոր մի քանի ուկրաինական էլեկտրական ենթակայաններ տուժել են ռուսական լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Չեռնոբիլի ատոմակայանը լիովին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից։

«ՄԱԳԱՏԷ-ն ակտիվորեն հետևում է իրադարձությունների զարգացումներին՝ գնահատելու դրանց ազդեցությունը միջուկային անվտանգության վրա»,- գրել է Գրոսսին X սոցցանցում։

Ռուս զինվորականները լույս երեքշաբթի գիշերը ևս մեկ զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ «Ուկրէներգո»-ն հայտարարել է, որ թիրախավորվել են Ուկրաինայի էներգետիկ ցանցի օբյեկտները։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Կիևի գրեթե 6000 բազմահարկ շենքեր մնացել են առանց ջեռուցման։ Նա հավելել է, որ հարվածի են ենթարկվել նույն շենքերը, որոնք կորցրել էին ջեռուցումը հունվարի 9-ի նախորդ հարձակումից հետո։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարվածները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի