«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Հայաստանը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում
Մշակույթ
13.01.2026 | 13:26
«Եվրատեսիլ 2026» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում։
Մրցույթի առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների մասնակից երկրների ցանկը հրապարակել է «Եվրատեսիլ»-ի պաշտոնեական կայքը։
Մրցույթը կանցկացվի մայիսին Վիեննայում։
«Եվրատեսիլ 2025»-ին Հայաստանը ներկայացրել էր Պարգը։ Նա Survivor երգով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ 2026 թվականի մասնակցի անունը դեռ հայտնի չէ։