ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար երեք թեկնածություն է դիտարկվում. Ուշակով

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Գագաթնաժողովը նախ կանցկացվի նեղ կազմով, կքննարկվի շատ կարևոր հարց՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի մասին»,- ասել է Ուշակովը:

Նրա խոսքով՝ հարցը կքննարկվի փակ ռեժիմով: «Երեք հնարավոր տարբերակ է դիտարկվում. կա՛մ մինչև 2020 թվականի մայիս գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարում գլխավոր քարտուղարի տեղակալ Սեմերիկովի կողմից (ՌԴ ներկայացուցիչ), կա՛մ Բելառուսի ներկայացուցչի ընտրություն, քանի որ այբբենական կարգով հաջորդը Բելառուսն է: Երրորդ տարբերակը, որի հարցում պնդում է հայկական կողմը, մինչև 2020 թվականի մայիս Հայաստանի ներկայացուցիչ ընտրելն է»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը՝ հավելելով, որ առայժմ դժվար է կանխատեսել, թե ի՞նչ որոշում կկայացնեն երկրների առաջնորդները:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը: 2018-ի հուլիսին նրան Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց, իսկ օգոստոսի 1-ին հայկական կողմը Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետկանչի գործընթաց նախաձեռնեց: Հոկտեմբերի 30-ին նրա լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին որոշումն ուժի մեջ մտավ: