Ուղևորը ծեծի է ենթարկել հանրային տրանսպորտի վարորդին
Հասարակություն
09.01.2026 | 14:57
Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից։
«Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն։
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած միջադեպ»,- ասված է հաղորդագրությունում։