Նովոռոսիյսկ ուղևորվող լցանավը Թուրքիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ ուղևորվող «Elbus» լցանավը հունվարի 7-ի երեկոյան Թուրքիայում Սև ծովի ափերի մոտ հարձակման է ենթարկվել անհայտ անօդաչու թռչող սարքի կողմից, հաղորդել է թուրքական Ortadogu պարբերականը։ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի կամ այլ երկրների իշխանությունների կողմից որևէ հայտարարություն այս կապակցությամբ չի եղել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Lloyd’s List-ի տեղեկացմամբ էլ՝ հունվարի 7-ին Պալաուի դրոշի ներքո նավարկող Suezmax լցանավը շարժվում էր դեպի արևելք՝ թուրքական ափից մոտավորապես 30 մղոն հեռավորության վրա: Մոտավորապես ժամը 10:00-ին այն ենթարկվել է անօդաչու ծովային տրանսպորտային միջոցների և անօդաչու թռչող սարքերի հարձակման (չի նշվում, թե քանիսն են ներգրավված եղել): Տրանսպոնդերի տվյալները ցույց են տալիս, որ այդ պահին լցանավը շեղվել է իր ուղղությունից և կտրուկ շրջվել դեպի թուրքական ափ։

Ըստ Ortadogu-ի՝ փորձեր են արվում նավը քարշակով տեղափոխել Ինեբոլուի նավահանգիստ։ MarineTraffic-ը նաև ցույց է տալիս, որ լցանավը գտնվում է Ինեբոլուի մոտակայքում։

Նավի վնասվածքների կամ ջրի աղտոտման մասին տեղեկություններ չկան։

Միջազգային ծովային կազմակերպության տվյալների բազայի համաձայն՝ այս անունով նավը կառուցվել է 2005 թվականին և չորս անգամ փոխել է գրանցումը (Լիբերիա, Մարշալյան կղզիներ, կրկին Լիբերիա, 2025 թվականի նոյեմբերից՝ Պալաու. այս իրավասությունները հայտնի են որպես «հարմարավետության դրոշներ»)։ Նոյեմբերից ի վեր լցանավի սեփականատերը Հոնկոնգում գրանցված Qing Ju Shipping Ltd ընկերությունն է։

Նշենք, որ նոյեմբերին և դեկտեմբերին ռուսական նավթ տեղափոխող լցանավերի վրա հինգ հարձակում է տեղի ունեցել՝ ինչպես Սև ծովում, այնպես էլ դրա ջրերից դուրս։ Այս հարձակումները կապվել են Ուկրաինայի հետ, չնայած Կիևը հերքել է դրանցից մի քանիսին իր մասնակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի