Ռուսաստանը Discord-ի միջոցով ՀԱՀ-ի քաղաքացիների է հավաքագրել Ուկրաինայի դեմ կռվելու համար

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Ռուսաստանը Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիների է հավաքագրել Ուկրաինայում կռվելու համար՝ օգտագործելով Discord-ը՝ հայտնի խաղային հարթակ։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու տղամարդկանց և հավաքագրման գործընթացին ծանոթ մեկ անձի հավաքագրմանը վերաբերող փաստաթղթերին, գրում է Current time-ը։

Գործակալության տվյալներով՝ շուրջ 20 տարեկան երկու հարավաֆրիկացիներ պարբերաբար Discord են օգտագործել Arma 3 խաղալիս։ @Dash անունով օգտատիրոջ հետ շփվելուց հետո տղամարդիկ հանդիպել են Քեյփթաունում և այցելել Ռուսաստանի հյուպատոսություն։ 2024 թվականի հուլիսին նրանք ԱՄԷ-ով մեկնել են Ռուսաստան, որտեղ հանդիպել են @Dash-ին։ Սեպտեմբերին երկու տղամարդիկ մեկ տարվա պայմանագրեր են կնքել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հետ և մեկնել Ուկրաինայում պատերազմի։

Մի քանի շաբաթ տևած նախնական պատրաստությունից հետո նրանցից մեկն ուղարկվել է Ուկրաինայի ռազմաճակատ։ Վերջին անգամ նա իր ընտանիքի հետ կապ է հաստատել 2024 թվականի հոկտեմբերի 6-ին, իսկ դեկտեմբերի 17-ին նրա ընկերն ընտանիքին տեղեկացրել է նրա մահվան մասին։ Ընտանիքի ստացած վկայականում նշված է, որ նա մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Ուկրաինայի Լուգանսկի շրջանում։

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ գումարից բացի՝ Ռուսաստանի իշխանությունները նրանց խոստացել են Ռուսաստանի քաղաքացիություն և կրթություն երկրում։

2024 թվականի նոյեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները փորձում են Ուկրաինայի առաջնագծից վերադարձնել 17 քաղաքացիների: Կառավարության հայտարարության մեջ նշվում էր, որ 20-ից 39 տարեկան տղամարդիկ «թակարդի մեջ են Ուկրաինայի պատերազմից տուժած Դոնբասի շրջանում», և նրանց հարազատները տագնապ են բարձրացնում: Bloomberg-ի տվյալներով՝ Հարավաֆրիկյան Հանրապետության և Բոտսվանայի քաղաքացիներին հավաքագրողներից մեկը նախկին նախագահի դուստրն է՝ խորհրդարանի անդամ Դուդուզիլա Զումա-Սամբուդլան: Նա տղամարդկանց առաջարկել է Ռուսաստանում վերապատրաստվել, իբր, իր կուսակցությունում թիկնապահներ աշխատելու համար:

Անցյալ տարվա օգոստոսին Հարավային Աֆրիկայի իշխանություններն արդեն զգուշացրել էին երիտասարդներին՝ չընդունել «կեղծ աշխատանքային առաջարկներ Ռուսաստանում»։ Այնուհետև պարզվել էր, որ կանայք, որոնք արձագանքել էին սոցիալական ցանցերում նման հայտարարություններին, ի վերջո, ուղարկվել են Թաթարստանի Ալաբուգայի գործարան՝ իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր հավաքելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի