Ես չեմ ասում ԱԺ գալու նպատակ չունեմ, ես ասում եմ՝ պատրաստ եմ աշխատել որպես նախարար. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին Արսեն Թորոսյանը կմասնակցի որպես ռեյտինգային թեկնածու և կառաջադրվի թիվ 4 ընտրատարածքում:

Այս մասին առողջապահության նախարարի պաշտոնակատարն այսօր՝ նոյեմբերի 7-ին ասաց ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

Միաժամանակ, Արսեն Թորոսյանը պատրաստ է աշխատել նաև գործադիրում. «Առաջադրվելն ընտրապայքարի մեջ մտնելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ավելի շատ ձայներ բերելու համար է արվել: Իսկ ընտրություններից հետո արդեն կորոշվի՝ ով է պաշտոնավարում Ազգային ժողովում, ով՝ կառավարությունում»: Ճշտող հարցին, որ, փաստորեն, առաջադրվում է ԱԺ ընտրություններում, բայց խորհրդարանում աշխատելու նպատակ չունի՞, Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Ես չասացի ԱԺ գալու նպատակ չունեմ, ես ասացի, որ պատրաստ եմ աշխատել որպես նախարար»: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանին չկալանավորելու՝ դատարանի որոշումն առողջապահության նախարարի պաշտոնակատարը չցանկացավ մեկնաբանել. «Անկեղծ ասած՝ դատաիրավական պրոցեսները չեն կարող մեկնաբանել, Քննչական կոմիտեից հարցրեք: Մեզ հետաքրքրում է միայն հիմնարկների արդյունավետ աշխատանքը»:

Մանրամասները՝ տեսանյութում։