ԱՄՆ-ը վերացրել է Կարիբյան ավազանում թռիչքների սահմանափակումները

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ԱՄՆ-ն վերացրել է Կարիբյան ավազանում թռիչքների սահմանափակումները, որոնք ավելի վաղ մտցվել էին Վենեսուելայում իրականացվող ռազմական գործողությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին՝ սոցիալական ցանց X-ում, փոխանցում է DW-ն։

«Կարիբյան ավազանի օդային տարածքում նախնական սահմանափակումների ժամկետը լրանում է Արևելյան ափի ժամանակով 12:00-ին (Երևանի ժամանակով՝ 09:00), և թռիչքներն արդեն կարող են վերսկսվել»,-նշված է գրառման մեջ։

ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հունվարի 3-ին արգելել էր ամերիկյան առևտրային ինքնաթիռներին թռչել ցանկացած բարձրությամբ Վենեսուելայի տարածքի վրայով, հիշեցնում էր The New York Times-ը։

FAA-ն նույն օրը հայտարարել էր, որ արգելքը պայմանավորված է «շարունակվող ռազմական գործողություններով» կապված անվտանգության ռիսկերով։ Ծանուցումն ուժի մեջ էր մտել 23 ժամով՝ հունվարի 3-ի 02:00-ին վենեսուելական ժամանակով (10:00՝ երևանյան ժամանակով)։

Հիշեցնենք՝ 2026 թվականի հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ բանակը հարվածներ էր հասցրել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, հատուկ նշանակության «Դելտա» ստորաբաժանման կողմից ձերբակալվել են և դուրս բերվել երկրից։ Վենեսուելայում հայտարարվել էր արտակարգ դրություն։

ԱՄՆ արդարադատության նախարարության պնդմամբ՝ Մադուրոն «թույլ է տվել, որ կոռուպցիան ծաղկի և սնվի կոկայինով՝ իր, ինչպես նաև վարչակարգի ներկայացուցիչների և իր ընտանիքի անդամների շահի համար»։

ԱՄՆ-ը կղեկավարի Վենեսուելան մինչև իշխանության «անվտանգ» և «ճիշտ» անցումը, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը մամլո ասուլիսի ընթացքում։ Մադուրոն և նրա կինը տեղափոխվել են Նյու Յորք։