Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարան, ավտոկայանատեղի, 207 միլիոն դրամ. Դատախազություն

Լուրեր

05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը։ Նշվում է, որ  հայցի մասնակի բավարարումը բխում է Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ 1776 որոշմամբ արտահայտված դիրքորոշումից:

«Վճռով՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սերոբ Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝

  • Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ բնակարան, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 206 միլիոն դրամ,
  • Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 78/100-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 6 միլիոն 800 հազար դրամ,
  • Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 824/1000-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 6 միլիոն 800 հազար դրամ,
  • Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող մեկ անշարժ գույքի 2/5-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 105 միլիոն դրամ,
  • 207 միլիոն 452 հազար դրամ, որը պետք է բռնագանձվի Սերոբ Հարությունյանի անվամբ գրանցված, ինչպես նաև փաստացի նրան պատկանող գույքերի հաշվին:

Բռնագանձումը տեղի կունենա դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո»,- ասված է հաղորդագրությունում։