Ով է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա ձևավորման «անհաջող տենդեր շահողը» 

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքը դժգոհություններ է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում։ Նրանցից մեկը ֆեյսբուք սոցիալական ցանցում դժգոհել էր, որ Մալաթիա-Սեբաստիայի տոնական զարդարանքն անշուք է։ Ի պատասխան վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը գրել էր․

«Այս տարվա տենդեր շահողը շատ անհաջող էր»։

Ռոմիկ Մխիթարյանը Factor TV-ի հետ զրույցում հորդորեց նայել վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերը, ասաց՝ հիմա զարդարանքն էլ, լուսավորությունն էլ գեղեցիկ են։ Թաղապետից հետաքրքրվեցինք՝ ինչպես է ընտրվել այդ ընկերությունը, արդյոք նախկինում ունեցել է փորձառություն, ինչին ի պատասխան արձագանքեց․

«Մի հատ նայեք, ֆեյսբուքով տարածված է, ամբողջ լուսավորությունը երևում ա։ Տենդեր շահողներին ես չեմ ընտրում, ընդհանրապես կապ չունեմ դրա հետ»։

Factor TV-ն գնումների պետական համակարգից տեղեկացավ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքն իրականացրել է «ՆԱՐԵԿ ԴԱՎԹՅԱՆ ԷԴՎԱՐԴԻ ԱՁ»-ն, պայմանագրի արժեքը 12 միլիոն դրամ է։

Անհատ ձեռնարկատերը պետական գնումների սկսել է մասնակցել այս տարվանից։ Առաջին պայմանագիրը կնքել է 2025 թվականի նոյեմբերին։ Բացի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքից, ընկերությունը 18 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել Դիլիջանի քաղաքապետարանի հետ։

12 միլիոն դրամ գումարի դիմաց ԱՁ-ն պարտավորվել է ձևավորել վարչական շրջանը, մասնավորապես, Սեբաստիա, Զ․ Անդրանիկ, Րաֆֆու և Շերամ փողոցները՝ «ապահովելով գեղեցիկ, գունազարդ և տոնական տեսք»։ Ձեռնարկատերը նաև պարտավորվել է վերանորոգել առկա դեկորները, նախորդ տարվանից ձևավորման համար առկա գույքը։ Ծառայությունների գինը ներառում է տեղադրումը, ապամոնտաժումը, ապամոնատժումից հետո գույքը համայնքապետարանի պահեստ տեղափոխելը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան իր ամփոփոիչ ասուլիսում լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ տեղյակ չէ տոնական զարդարանքի հետ կապված դժգոհություններից, առաջին անգամ է լսում, բայց խոստացավ լուծումներ տալ։

 

Արփի Հակոբյան