Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը. Գալուզինը՝ ԵՄ-ին ՀՀ-ի ինտեգրացիայի ու ՀԱՊԿ վերադարձի մասին

Լուրեր

30.12.2025 | 16:34
«Հայաստան ԱՄՆ փոխնախագահի այցի մասին այս պահին դեռևս վաղ է խոսել»․ Վահան Կոստանյան
30.12.2025 | 16:25
Նախատեսել էին 965 կգ ձիու միս իրացնել Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայում ու Վանաձորում․ ՍԱՏՄ տեսուչները կանխել են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.12.2025 | 16:16
Պեսկովը հայտարարել է, թե Պուտինի նստավայրի վրա «հարձակման փորձն» «ահաբեկչություն» է՝ ուղղված Թրամփի դեմ 
30.12.2025 | 16:13
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2025 | 16:09
Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է
30.12.2025 | 16:00
2018 թվականից հետո կալանքի կիրառումը Հայաստանում կրկնապատկվել է
30.12.2025 | 15:55
Այս տարի գրանցեցինք բոլոր ժամանակների լավագույն արդյունքը․ ՀԲՖ նախագահ
30.12.2025 | 15:46
Հաստաբուն ծառերի հատման գործով փորձաքննություն է նշանակվել
30.12.2025 | 15:39
Զելենսկին խոսել է Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ տարածքների հարցի շուրջ Կիևի փոխզիջման մասին 
30.12.2025 | 15:30
2026 թվականից Վրաստան մուտք գործելու համար կպահանջվի պարտադիր ապահովագրություն․ ՊԵԿ
30.12.2025 | 15:21
Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավելի ձուկ են հայտնաբերել
30.12.2025 | 15:11
Ստամբուլում ադրբեջանական և թուրքական լցանավերն աղետի ազդանշան են ուղարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2025 | 15:05
Արթուր Մալոյանի նախկին ակումբակիցը մահացել է 32 տարեկանում
30.12.2025 | 15:00
Թրամփը պատմել է՝ ինչպես է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնության հասել // Հոսանքի սակագինը չի փոխվի․ ԼՈՒՐԵՐ
30.12.2025 | 14:53
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մայիսի 4-ին Երևան կհրավիրվեն
Բոլորը

Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, և մեր հարաբերությունների այս հիմնարար պարամետրերը մնում են անփոփոխ։ Մենք ելնում ենք Հայաստանի հետ հարաբերություններում հենց այս բնույթից։ Այս մասին Իզվեստիային տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ խոսելով Հայաստանի և Եվրամիության նոր ռազմավարական գործընկերության օրակարգից։

«Ինչ վերաբերում է ցանկացած երկրի կամ միավորման, այդ թվում՝ Եվրամիության հետ հարաբերություններ պահպանելու իրավունքին, մենք կարծում ենք, որ սա ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է։ Սակայն համագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ մեկ այլ բան։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգում, հենց ինտեգրացիան է, ինչպես մենք այն հասկանում ենք, որը ներառում է Հայաստանի իրավական շրջանակի ներդաշնակեցում ԵՄ համապատասխան չափանիշների հետ այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրը և այլն»,- ասել է նա։

Ռուս դիվանագետը նշել է՝ անկեղծորեն հայտնում են հայ գործընկերներին, որ ԵՄ-ի հետ իրավական շրջանակի նման ներդաշնակեցումն անխուսափելիորեն կհակասի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համապատասխան կանոնակարգերին, որի անդամ է Հայաստանը։ Հետևաբար, ուշադիր հետևում են Հայաստանի՝ իր իրավական շրջանակը ԵՄ չափանիշներին ներդաշնակեցնելու քաղաքականության և ԵՏՄ համապատասխան կանոնակարգերի միջև հնարավոր հակասություններին, բացահայտ քննարկում են այդ հարցերը համապատասխան ձևաչափերով, մասնավորապես, տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին Երևանում։

«Եվ, իհարկե, մենք ուրախությամբ նշել ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ինչպես Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Մոսկվայում (դեկտեմբերի 11-ին), այնպես էլ Սանկտ Պետերբուրգում (դեկտեմբերի 21-ին) կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն  խորհրդի նիստին և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը եվրասիական ինտեգրմանը հետագա մասնակցության հարցում: Հուսով ենք, որ այդպես էլ կլինի, հատկապես, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է 2015 թվականից: Եվ, իհարկե, այս 10 տարիների ընթացքում մենք վստահ ենք, որ հայ հասարակությունը և երկրի ղեկավարությունը զգացել են Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության բոլոր նշանակալի առավելությունները»,- հայտարարել է Գալուզինը:

Ըստ նրա՝ 2015 թվականին, երբ Հայաստանը միացել է ԵՏՄ-ին, նրա ՀՆԱ-ն կազմում էր մոտավորապես 10,5 միլիարդ դոլար։ Այսօր այն կազմում է 26 միլիարդ դոլար։ Հայաստանի առևտուրը միության անդամ պետությունների հետ աճում է։ Այսօր այն կազմում է գրեթե 14 միլիարդ դոլար, և հայկական արտադրանքի ազատ մուտքը ԵՏՄ շուկաներ արդեն իսկ հանգեցրել է նրան, որ Հայաստանի առևտրի մեծ մասը կատարվում է ԵՏՄ-ի, հիմնականում՝ Ռուսաստանի հետ։

Ռուսական կողմի վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանի արտահանումը կազմել է 6,4 միլիարդ դոլար։ Դրանից 2,6 միլիարդ դոլարն ուղղվել է ԵՏՄ երկրներ, հիմնականում՝ Ռուսաստան, որը կազմում է Հայաստանի արտահանման 37%-ը։ Միայն կես միլիարդ դոլարն է ուղղվում Եվրոպական միություն։ Ըստ Գալուզինի՝ մի կողմից Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից Հայաստանի համար հսկայական օգուտները ակնհայտ են, մյուս կողմից՝ պարզ է, որ եթե երկիրն անդամակցում է մեկ վերազգային կարգավորմամբ միավորման, ապա նրա անդամակցությունը մեկ այլ միավորման կասկածի տակ է դնում նրա անդամակցությունն առաջինում։

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը վերադառնալու հարցի քննարկումներին անդրադառնաալով՝ ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, թե նախևառաջ, Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով։

«Հայաստանը տեղյակ է կազմակերպության շրջանակում կայացված բոլոր որոշումներից։ Եվ, իհարկե, մենք ակտիվորեն պաշտպանում ենք Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ բացարձակապես պարզ է, որ Հայաստանի, ինչպես նաև այս կազմակերպության մյուս անդամների համար իսկապես հուսալի անվտանգությունը կախված է դրանից։ Մենք, անշուշտ, ուրախ կլինենք տեսնել հենց այս արդյունքը»,- ասել է  նա:

Գալուզինը նաև անդրադարձել է Հայաստանի, իբր, ՀԱՊԿ-ին ունեցած պարտքի հետ կապված իրավիճակին և Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ եթե ՀԱՊԿ անդամ պետությունը չկատարի կազմակերպության շրջանակում իր պարտավորությունները, մասնավորապես, եթե ունի երկու տարվա բյուջետային պարտք, ապա կարող է ենթարկվել ՀԱՊԿ-ում քվոտային պաշտոններում առաջադրվելու՝ իր քաղաքացիների իրավունքի կասեցմանը, ինչպես նաև կազմակերպության մարմիններում քվեարկության իրավունքից զրկվելուն՝ մինչև պարտքերի լրիվ մարումը:

«Մենք երկխոսության մեջ ենք մեր հայ գործընկերների հետ։ Սպասենք արդյունքներին»,- ասել է Միխայիլ Գալուզինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի