Արսեն Հարությունյանը Ձմեռ պապի հագուստով նվերներ է հանձնել երեխաներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը Նոր տարվա առթիվ նվերներ է հանձնել երեխաներին։ 26-ամյա ըմբիշը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ Ձմեռ պապի հագուստով է։
«Բարի լինելու մեջ բարդ բան չկա։ Այսօր փորձենք երեխաներին ժպիտ պարգևել»,- ասել է Արսեն Հարությունյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականին Արսեն Հարությունյանն աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզ մեդալ, իսկ Եվրոպայի առաջնությունում արժանացել էր արծաթե մեդալի։
Տեսանյութը՝ այստեղ։