Երեմյան ընկերությունների խումբն ամփոփում է 2025-ը և մուտք գործում հոբելյանական տարի

Լուրեր

30.12.2025 | 14:23
Ով է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա ձևավորման «անհաջող տենդեր շահողը» 
30.12.2025 | 14:15
Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Նոր տարվա կապակցությամբ
30.12.2025 | 14:11
Եթե անձն ունի մասնավոր առողջապահական ապահովագրություն, միևնույն է պետք միանա առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին․ ՀՀ ԱՆ
30.12.2025 | 14:03
Սամվել Կարապետյանը դատարանում պարտվել է Նազելի Բաղդասարյանին
30.12.2025 | 14:00
Սարի Թաղի Որմնադիրներ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
30.12.2025 | 13:51
Անկարայում և Ստամբուլում առավոտյան գործողությունների ընթացքում ԻԼԻՊ-ի 357 ահաբեկիչ է ձերբակալվել
30.12.2025 | 13:46
Հույս ունենք, որ նոր տարին լավ նորություններով կսկսվի․ Վահան Կոստանյան
30.12.2025 | 13:40
Թրամփը հայտարարել է, որ զայրացած էր Պուտինի՝ իր նստավայրի վրա, իբր, Ուկրաինայի հարձակման վերաբերյալ խոսքերից
30.12.2025 | 13:32
Արմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիսկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից
30.12.2025 | 13:26
Մաուրիցիո Սարին սրտի վիրահատության է ենթարկվել
30.12.2025 | 13:21
Դատախազություն են հրավիրվել 2024-ին մահացած գեներալ-մայոր Պողոսյանի ընտանիքի անդամները
30.12.2025 | 13:13
Անհրաժեշտ է աշխատանքների իրականացման ժամկետները չխախտել․ ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
30.12.2025 | 13:00
Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը. Գալուզինը՝ ԵՄ-ին ՀՀ-ի ինտեգրացիայի ու ՀԱՊԿ վերադարձի մասին
30.12.2025 | 12:58
2026-ին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ․ ՀԾԿՀ
30.12.2025 | 12:49
Կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Երեմյան ընկերությունների խումբը 2025 թվականն ամփոփում է ձեռքբերումներով ու մարտահրավերներով և մուտք գործում նոր տարի, որն, ի դեպ, ընկերության համար հոբելյանական է։ Երեմյանը նշում է հիմնադրման 20 ամյակը։

Ինչո՞վ տարբերվեց 2025-ը և ինչ սպասել 26-ին․ հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում տարին կամփոփի Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։

-Տիկին Երեմյան, Երեմյան ընկերությունների խումբն իր գործունեությունը մեկնարկել է 2006 թվականին՝ հյուրընկալության ոլորտից։ Անցնող տարվա ամփոփումը սկսենք հենց այստեղից։

-Ինչպես նկատեցիք, մեր ընկերությունն իր գործունեությունը 20 տարի առաջ մեկնարկել է հենց հյուրընկալության ոլորտից՝ կանգնելով ոլորտի զարգացման և կայացման ակունքներում։ Այսօր արդեն մենք մեր հասարակությանը և Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին ենք առաջարկում հայկական, իտալական, եվրոպական, ճապոնական և բարձր հեղինակային խոհանոցներ, սթեյքհաուս, արագ սնունդ՝ շուրջ 2 տասնյակ ռեստորաններով։ Ընկերության մեկնակետը, իհարկե, եղել է ազգային խոհանոցը՝ նպատակ ունենալով քաղաքի բնակիչներին և հյուրերին Հայաստանը ներկայացնել իր հյուրընկալությամբ, խոհանոցային հարուստ ժառանգությամբ և մշակույթով։ Առաջին Պանդոկ Երևանի բացումից որոշ ժամանակ անց արդեն այն դարձել էր ընտանեկան ռեստորան՝ հասանելի բոլորին․ այժմ նման ազդեցությունները մասնագետներն անվանում են սոցիալական նորմերի փոփոխություն։ Կարելի է ասել, որ հենց այս կետից նաև սկսվեց քաղաքում ռեստորանային բիզնեսի զարգացումը․ մարդիկ սկսեցին հավատալ, որ հնարավոր է հաջողել հյուրընկալության ոլորտում՝ այն դարձնելով նաև երկրի տնտեսության համար կարևոր ուղղություն։

Մենք շատ լավ գիտակցում ենք ազգային խոհանոց ներկայացնելու պատասխանատվությունը․ դա է պատճառը, որ մեծ պրոֆեսիոնալիզմով և բծախնդրությամբ ենք ստեղծել և Երևանում ներկայացրել տարբեր երկրների խոհանոցներ։ 2025 թվականին առաջին անգամ ներկայացանք ճապոնական խոհանոցով, որի ստեղծման միտքն ունեինք երկար տարիներ։ Համապատասխան գիտելիքներով և պրոֆեսիոնալ մասնագետներով համալրվելով՝ ապրիլին բացվեց Կագայակի ռեստորանը։ Այն նպատակ ունի Երևանում ներկայացնել իրական ճապոնական խոհանոցը՝ իր համային և մշակութային բոլոր առանձնահատկություններով։

2025-ի ապրիլին Երեմյան ընկերությունների խմբին միացավ նաև ՍանտաՖե ռեստորան-սրճարանը և շարունակեց իր գործունեությունը նոր մենյուով և սպասարկմամբ։

Հյուրընկալության ոլորտում մեր գործունեության գագաթնակետը շարունակում է մնալ Ռենոմե բարձր հեղինակային խոհանոցով ռեստորանը, որն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանում և աշխարհում՝ ներկայացնելով հայկական հեղինակային խոհանոց։

Հպարտությամբ պետք է նշենք, որ ընկերության 19 ռեստորաններն այս տարի ընդունել են ավելի քան 1,289,000 հյուրի, որից 575,000-ը եղել են աշխարհի տասնյակ երկրներից ժամանած զբոսաշրջիկներ։

Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել բարձրորակ սնունդով, բարձրակարգ սպասարկմամբ և մեր մշակութային առանձնահատկություններով։ Գործընկերները հաճախ են ասում՝ երբ զբոսաշրջիկը մեր ռեստորաններից հեռանում է գոհ, նա գոհ է հեռանում նաև Հայաստանից։

-Երեմյան ընկերությունների խումբն արդեն 5 տարուց ավելի գործունեություն է ծավալում նաև գյուղատնտեսության և կաթնամթերքի արտադրության ոլորտներում։ Այս տարի, տեղյակ ենք, որ միջազգային սերտիֆիկացումներ եք անցել։ Ամփոփենք նաև այս ուղղությունը։

2019 թվականից Երեմյան ընկերությունների խումբը մեկնարկեց իր գյուղատնտեսական նախագծերը՝ հիմնելով առաջին ֆերման Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Հենց նույն թվականից Սերմից՝ սեղան հայեցակարգով առաջին անգամ արտադրվեց բարձրակարգ կաթնամթերք, որը նախատեսված էր ընկերության ռեստորաններում կիրառման համար։

2020-ին աշխարհում բռնկվեց Կովիդ համավարակը։ Երևանում, ինչպես աշխարհում, փակվեցին ռեստորանները։ Կարճ ժամանակում ընկերության կողմից արտադրվող կաթնամթերքը բրենդավորվեց, դուրս եկավ շուկա, միանգամից սիրվեց և ձևավորվեց մեծ պահանջարկ։ Գաղտնիքը պարզ էր․ միայն սեփական ֆերմայում փակ շղթայով ստացվող ամենաբարձր որակի Ա կարգի կաթ և շեֆ խոհարարների քիմքով ստացված համեղ կաթնամթերք։

2023 թվականի ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և Երեմյան ընկերությունների խմբի համագործակցությամբ Լոռու մարզի Տաշիր համայնքում բացվեց տարածաշրջանում եզակի և Հայաստանում ամենամեծ ժամանակակից և Սերմից՝ սեղան հայեցակարգով գործող անասնաֆերման։ 2024 թվականի մայիսին Երևանում բացվեց Երեմյան կաթնամթերքի գործարանը։

Եվս այս ամենն ընդամենը մի քանի տարիների ընթացքում։

Կարևոր է նշել, որ բարձրորակ կաթի ստացման գործընթացում մենք վերահսկում ենք համակարգը՝ սկսած կերարտադրության առաջին քայլից մինչ կաթի մշակման ամբողջական փակ շղթա։ Ահա այս աշխատանքը հիմք հանդիսացավ, որ այս տարվա մայիսին կաթնամթերքի Երեմյան բրենդն աշխարհում հեղինակավոր Intertek SAI Global աուդիտորական ընկերության կողմից անցավ կաթնամթերքի արտադրության խստագույն ստանդարտ համարվող FSSC 22000 V 6 սերտիֆիկացիոն աուդիտը և ստացավ FSSC 22000 (Food Safety System Certification) սերտիֆիկատ։ Այս սերտիֆիկատը սննդի անվտանգության կառավարման համակարգի ամենախստապահանջ և ամենավարկանիշային սերտիֆիկատն է։ Սերտիֆիկատը սննդի արտադրության և անվտանգության միջազգային հարթակում ոչ միայն ամրագրում է Երեմյան կաթնամթերքի բարձր որակը և կայունությունը, այլև նոր նշաձող է սահմանում Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտում։ Այն ավելին է, քան պարզապես սննդամթերքի անվտանգության հավաստագիր․ FSSC 22000-ը կարևոր փաստաթուղթ է, որն ամրագում է սպառողների վստահությունը և ընդգծում ընկերության արտադրանքի համապատասխանությունը համաշխարհային չափանիշներին և որակի վերահսկմանը:

Անցնող տարվա փետրվարին ստացանք նաև մանկական կաթի վկայական՝ դառնալով շուկայում միակը և գրանցվելով Արտադրանքի պետական գրանցման Եվրասիական Տնտեսական Միության միասնական ռեեստրում: Այս վկայականը հավաստում է Երեմյան կաթի անարատությունը, 100 տոկոս բնականությունն ու առողջարարությունը նախադպրոցական 3 տարեկանից բարձր և դպրոցական տարիքի երեխաների համար։ Պատահական չէ, որ մինչ այս սերտիֆիկատի ստացումը՝ տարիներ շարունակ Երեմյան ընկերությունն արտադրել է Ա կարգի կաթը, որը ևս եզակի է շուկայում։

Երեմյան կաթնամթերքի գործարանն ունի նաև Ժամանակակից R&D կենտրոն, 3 լաբորատորիաներ՝ 1 մանրէաբանական և 2 ֆիզքիմիական, մերանների պատրաստման տեղամաս, պանրի հնեցման մասնագիտական պահեստարան և այլն։

Ամփոփելով 2025-ը՝ նշեմ նաև, որ այս տարի ընկերության կողմից արտադրվել է 20 հազար տոննա բարձրակարգ կեր, 12 մլն լիտր անարատ կաթ և 60 անուն առողջարար ապրանքատեսակ։

Երեմյան կաթը համարվում է Ա կարգի կաթ, գլյուտենից զերծ է, մեկ աղբյուրից ստացվող և սպիտակուցի ու վիտամինների բարձր պարունակությամբ:

-Խոսենք նաև մասնագիտական կրթության մասին։ Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան շուրջ 2500 շրջանավարտ է ունեցել՝ զարգացնելով հյուրընկալության ոլորտը։ Ինչու՞ է կարևոր գիտելիքահեն բիզնես մոդելը։

Ստեղծման օրվանից մեր ռեստորանները հյուրընկալության ոլորտ մուտք գործող անձանց համար իրապես եղել են մասնագիտական դարբնոց։ Մենք մշտապես կարևորել ենք կրթության և մասնագիտական կատարելագործման դերը, ոլորտում ստեղծել նաև նոր մասնագիտություններ։

2019 թվականին հիմնեցինք խոհարարական արվեստի և հյուրընկալության առաջին ակադեմիան։ 6 տարիների ընթացքում ակադեմիան ընդլայնել է իր կրթական ուղղությունները և համագործակցելով Մեծ Բրիտանիայի City of Oxford քոլեջի հետ՝ մշակել 65 ծրագրեր։ Այդ ծրագրերի շուրջ 2500 շրջանավարտների 90%-ը ոլորտ են վերադարձել բոլորովին նոր մրցունակությամբ։

6 տարում ակադեմիան ձեռք է բերել կայուն համագործակցություններ շուրջ 40 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, ձևավորել գործընկերային ամուր հարաբերություններ ու փոխվստահություն:

Ակադեմիայի շրջանավարտներից շատերը ոչ միայն առաջատար դերակատարում ունեն հայտնի ռեստորաններում, այլ հասցրել են հիմնել իրենց ռեստորաններն ու հյուրատները Երևան քաղաքում և Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի, Արարատի և այլ մարզերում։ 

Ակադեմիայում հյուրընկալվել են աշխարհահռչակ «Le Cordon Bleu» դպրոցի իսպանական խոհանոցի խոհարարական ծրագրերի ղեկավարները, հայտնի շեֆ խոհարարներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Իսպանիայից և այլ երկրներից։

Մեր կրթական հաստատությունը նաև խոհարարական դիվանագիտության եզակի կամուրջ է։

-Առողջ սնունդ, առողջ սերունդ, առողջ հասարակություն․ Երեմյան ընկերությունների խումբը առողջ սննդային վարքագծի ձևավորման ջատագով բիզնես է։ Ինչու՞ է ձեզ համար մնում կարևոր իրազեկ և առողջ սովորություններով հասարակության ձևավորումը։

-Երեմյան ընկերությունների խումբը մշտապես իր հյուրերին է ներկայացրել առողջ և բարձրակարգ սնունդ։ Այդ առաքելությամբ էր նաև պայմանավորված գյուղատնտեսության և կաթնամթերքի արտադրության ոլորտ մեր մուտքը։ Այստեղ մեր աշխատանքը և՛ բացարձակ բնական արտադրանքի ստեղծումն է, և՛ հասարակության իրազեկվածության բարձրացումը։ Կարևոր է, որ սնունդ ընտրելիս սպառողն իրեն մի շարք հարցեր տա և ծանոթ լինի այն ճանապարհին, որն անցնում է տվյալ արտադրանքը մինչ վաճառակետ հասնելը։

Այս ուղղությամբ իրականացրել ենք մի շարք ծրագրեր։ 2023 թվականից ՄԱԿ պարենի համաշխարհային ծրագրի և Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ մեկնարկեցինք Կաթ դպրոցներին ծրագիրը՝ ամեն առավոտ մեկ բաժակ Երեմյան բարձրակարգ կաթ տրամադրելով Երևանի և Լոռու մարզի 9 դպրոցների ավելի քան 1400 երեխաների։ Ծրագիրը նպատակ ուներ խրախուսել կաթ խմելու մշակույթը, դպրոցահասակ սերնդի շրջանում առողջ սովորությունների ձևավորումն ու կրճատել քաղցր և գազավորված ըմպելիքների կիրառումը։ Ծրագրի հետազոտության արդյունքում վերհանվել են մի շարք դրական հետևանքներ՝ երեխաների շրջանում կաթ խմելու պատրաստակամության աճ, ավելի առողջ սննդային ընտրություն և դասարաններում կենտրոնացման բարելավում: Ուսումնասիրության համաձայն՝ ըստ ծնողների՝ ծրագրի արդյունքում երեխաների 74%-ն այժմ սիրով ամեն օր կաթ է խմում, 63%-ը սկսել է կաթը պարբերաբար օգտագործել տանը՝ գազավորված ըմպելիքներն ու շաքարային, անառողջ նախուտեստները փոխարինելով կաթով: Երեխաների 27%-ը սկսել են կաթ խմել հենց դպրոցում։

2025 թվականի հունիսի մեկին ևս մեծ շուքով նշեցինք Կաթի համաշխարհային օրը, իսկ սեպտեմբերի 24-ին՝ Կաթ դպրոցներին համաշխարհային օրը, որոնք համախմբեցին պետական, միջազգային կառույցների ներկայացուցիչներին, մեր շահառուներին, փորձագետներին և այլ շահագրգիռ կողմերին։

-Ի՞նչ սպասել 2026 թվականին։ Վստահ ենք՝ անակնկալներ լինելու են։

-Ինչպես հարցազրույցի սկզբում նշեցիք, 2026 թվականը հոբելյանական է Երեմյան ընկերությունների խմբի համար։ Մենք նշելու ենք մեր հիմնադրման 20-ամյա գործունեությունը։

Անակնկալներ, իհարկե, լինելու են, սակայն այդ մասին խոսելու դեռ շատ առիթներ կլինեն։

-Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքը։

-Ինչպես մեր կարգախոսներից մեկն է ասում՝ Կաթը սեր է, ուժ և առողջություն։ Հետևաբար ես մաղթում եմ բոլորին որ լինեն սիրով լի, ուժեղ և առողջ։