Լրագրողական մի շարք կազմակերպություններ ԲՏԱ նախարարությանը կոչ են անում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը քննարկել  իրենց հետ

Լուրեր

20.02.2026 | 17:40
Հրահանգ, դատական ակտ կայացնելով պայմանավորված որևէ զանգ չեմ ստացել. դատավոր Սարգիս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:30
Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը չհերքեց, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ընկերն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:21
Սարոյանին հոգևոր ծառայության վերականգնած Էդգար Հովհաննիսյանը մաքուր է իր խղճի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:15
Հովհաննես Համբարձումյան․ Կարիերայիս ամենակարևոր գոլը խփեցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:07
Ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքները
20.02.2026 | 16:46
ՀՀ փոխվարչապետն ու Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը 
20.02.2026 | 16:46
Լարված իրավիճակ թիվ 143 մանկապարտեզում. սաների ծնողների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:35
Վաշինգտոնը քննում է Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցիների ծեծի միջադեպը
20.02.2026 | 16:33
Դատավորները դռնփակ ժողով են անում․ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:25
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հենացատկի վարժությանը
20.02.2026 | 16:13
Զբոսաշրջիկների տեղափոխող մեքենան Բայկալ լիճն է ընկել. զոհեր կան
20.02.2026 | 16:02
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դեսպան Ալեքսանդրա Քոուլին
20.02.2026 | 15:50
Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով
20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
Բոլորը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն  ներկայացրել է լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի առնչությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հեղինակած` «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին։ Այն ներառված է եղել չզեկուցվող հարցերի շարքում։ Եվ եթե դա ընդունված (թեպետ ոչ միշտ արդարացված) ընթացակարգ է, ապա այն փաստը, որ օրինագիծը ո՛չ դրա գաղափարի ծագման և ո՛չ էլ բուն փաստաթղթի մշակման փուլերում պատշաճ քննարկում չի անցել մասնագիտացված հասարակական կազմակերպությունների հետ, մտահոգություն է առաջացնում։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության այդ գործելաոճն արդեն միտում է դառնում, երբ գերատեսչության կողմից ժամանակ առ ժամանակ վերափոխումներ են նախաձեռնվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։

Այդուհանդերձ, մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր առաքելության շրջանակում անհրաժեշտ ենք համարում հասու միջոցներով հանրայնացնել առկա մտահոգություններն ու դիրքորոշումները։ Հայտարարության ձևաչափը թեև թույլ չի տալիս մանրամասն անդրադառնալ օրինագծի բոլոր դրական և բացասական կողմերին, այնուամենայնիվ նշենք սկզբունքային մի քանի խնդիրներ։

Ի հեճուկս օրինագծի հիմնավորումների, մի շարք դրույթներում, հատկապես 9-րդ հոդվածում, հեղինակներին չի հաջողվել ապահովել իրավական որոշակիություն և սահմանել կոնկրետ, ինքնաբավ նորմեր։ Օրինակ, «բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը» ձևակերպումը կարող է շատ տարբեր ընկալումներ և մեկնաբանություններ ունենալ, հետևաբար՝ նաև կիրառում։ Նույնը վերաբերում է «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և տեսալսողական հաղորդումների» հեռարձակմանը և այլ դրույթների։ Հավաստիացումները, թե հստակեցնող չափորոշիչները մշակվել են կամ կմշակվեն կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից, այնքան էլ համոզիչ չեն, քանի որ բուն նախագիծը պարունակում է կամայական, միջազգային առաջադեմ պրակտիկային չհամապատասխանող որոշումների կայացման ակնհայտ ռիսկեր։

Մեկ այլ օրինակ․ նախագծում մի դեպքում քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելն իրավացիորեն արգելվում է, մեկ այլ դեպքում քրեական ենթամշակույթի քարոզը, որն իր էությամբ նույնպես քրեորեն պատժելի է, ենթարկվում է միայն ժամային սահմանափակման:

Հստակության և չափանիշների բացակայությունը կամ դրանց պակասը մեծ հավանականությամբ կարող են հանգեցնել խնդրո առարկա դրույթների՝ քաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված այնպիսի մեկնաբանման ու կիրառման, որը լուրջ սպառնալիք կդառնա խոսքի ազատության և բազմակարծության համար։ Ուստի պատրաստակամություն ենք հայտնում մանրամասն ներկայացնելու մեր առաջարկություններն ու նկատառումները՝ ուղղված օրինագծի կատարելագործմանը։

Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում․

  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ նախքան «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների տվյալ նախագիծը խորհրդարանում ներկայացնելը, նախաձեռնել փաստաթղթի բաց քննարկում լրագրողական կազմակերպությունների և շահագրգիռ այլ կառույցների ներգրավմամբ,
  • Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին՝ որպես մեդիա օրենսդրության բարեփոխմանն ուղղված Հուշագիրը ստորագրած կողմի, վերոնշյալ նախագիծն ստանալուն պես կազմակերպել հանդիպումներ և գործնական աշխատանք՝ փաստաթուղթը լրամշակելու և միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ