Մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվելու է․ Տիգրան Ավինյանի որոշումը
Հասարակություն
29.12.2025 | 10:53
Դեկտեմբերի 30-ից ժամանակավորապես դադարեցվելու է Երևանի հ.100 մսուր-մանկապարտեզի գործունեությունը։ Համապատասխան որոշումն ընդունել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մանկապարտեզը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում՝ Նանսենի 22 հասցեում։ Որոշումը կապված է մանկապարտեզի շենքում նորոգման աշխատանքներով։