2025 թ․ 3-րդ եռամսյակում բնակելի անշարժ գույքի գները 2024 թ-ի նույն եռամսյակի համեմատ աճել են 5.5 տոկոսով․ ԿԲ

Լուրեր

01.04.2026 | 19:20
Փաշինյանը հակադարձեց Պուտինին․ «Չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին, ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:12
Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ. Պատերազմ կլինի՞ իշխանափոխության դեպքում. Փաշինյանի խոսքը՝ շանտաժ, թե սպառնալիքի զգուշացում
01.04.2026 | 18:49
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
01.04.2026 | 17:33
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ է նշանակվել
01.04.2026 | 17:22
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
01.04.2026 | 17:13
Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանի թիկնապահն է, որը Հովհաննավանքից քաղաքացուն դուրս էր բերել բերանը փակելով
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (ԲԱԳԳԻ), որը նոր վիճակագրական ցուցանիշ է և նպատակ ունի արտացոլել բնակելի անշարժ գույքի շուկայում գների փոփոխությունների դինամիկան Հայաստանում:

ՀՀ ԿԲ-ից հայտնում են, որ ԲԱԳԳԻ-ն հաշվարկվում է եռամսյակային պարբերականությամբ՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից գրանցված շուկայական գործարքների տվյալների վրա։ Ցուցանիշի հաշվարկման ընթացքում կիրառվում է այնպիսի մեթոդաբանություն, որը հնարավորություն է տալիս գների փոփոխությունները ճշգրտել գույքի որակական հատկանիշների ազդեցությունից և ապահովել գների միջին փոփոխությունների առավել ճշգրիտ գնահատումը:

«2025 թվականի երրորդ եռամսյակում բնակելի անշարժ գույքի գները նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 5.5 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1.9 տոկոսով։ Մասնավորապես, նույն ժամանակահատվածում բնակարանների գներն աճել են 2.0 տոկոսով, իսկ բնակելի տների գները՝ 18.6 տոկոսով։ 2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է 7,113 բնակելի անշարժ գույքի առուվաճառքի գործարք՝ շուրջ 215.1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:

Բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը Կենտրոնական բանկի կողմից հրապարակվում է անշարժ գույքի շուկայի վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության բարձրացման, ինչպես նաև դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների վերլուծական հիմքերի ամրապնդման նպատակով։

Ցուցանիշը կարող է օգտագործվել քաղաքականություն մշակողների, վերլուծաբանների, գնահատողների և լայն հանրության կողմից՝ շուկայի միտումների գնահատման համար։

ԲԱԳԳԻ-ն հաշվարկվում է եռամսյակային պարբերականությամբ և հրապարակվում է հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող 45-րդ օրը։

ԲԱԳԳԻ-ի վերաբերյալ մանրամասն տվյալները, գծապատկերները և հաշվարկման մեթոդաբանությունը հասանելի են ԿԲ պաշտոնական կայքէջում հետևյալ հղումներով՝ ԲԱԳԳԻ հիմնական էջ, ԲԱԳԳԻ մեթոդաբանական նյութ»,- ասված է հաղորդագրությունում։