Հայաստանը և Ղազախստանը միավորում են ջանքերը իրավապահ համակարգում ծառայությունների թվայնացման ուղղությամբ․ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Աստանայում էր

Լուրեր

25.12.2025 | 15:18
Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հզր դոլար գումար
25.12.2025 | 15:09
Կրակի հետևանքով զոհվել է Դաղստանի շրջաններից մեկի ղեկավարի տեղակալը
25.12.2025 | 15:00
Փաշինյանը կիրակի Էջմիածին չի գնա // Երկաթուղու որոշ հատվածներ կարող են վերցնել ռուսական կոնցեսիայից․ ԼՈՒՐԵՐ
25.12.2025 | 14:50
Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով
25.12.2025 | 14:39
Ստամբուլում ԻԼԻՊ-ի հետ կապված 115 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Սուրբծննդյան և Ամանորի տոներին ահաբեկչություններ ծրագրելու համար
25.12.2025 | 14:30
Ամեն ինչ անելու ենք, որ ամիսների ընթացքում կալանքների ավտոմատ մակագրման հարցը լուծվի․ Սրբուհի Գալյան
25.12.2025 | 14:20
Ինչու է փոխվել տարվա լավագույն մարզիչի թեկնածուների ընտրության կարգը․ ՀՖՖ-ի պարզաբանումը
25.12.2025 | 14:12
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքներին. զոհ կա
25.12.2025 | 14:05
Ծայրագավառային տրամաբանություն է. Փաշինյանը` կաթողիկոսի թեմային Թուրքիայի մասնակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2025 | 13:56
Ճիշտ եմ անում, որ Ալիևին շնորհակալություն եմ հայտնում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2025 | 13:50
«Սա անհարգալից վերաբերմունք է հանրային քննարկման ինստիտուտի հանդեպ»․ Կառավարությունը փակեց նախագծերի քննարկումը ժամանակից շուտ
25.12.2025 | 13:43
Աղքատությունից է, որ մի գերդաստան 10 հոգով մի սենյակում է ապրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2025 | 13:35
Հունվարի 1-ից Arca քարտապանները 2 % հետվճար կստանան. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2025 | 13:26
Այո՛, իմ խոստումը չի կատարվել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.12.2025 | 13:21
The Ring․ Աշխարհի լավագույն բռնցքամարտիկները՝ անկախ քաշային կարգից
Բոլորը

ՆԳՆ-ից հայտնում են, որ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-19-ը աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում էր՝ ուսումնասիրելու հանցավորության հաշվառման և վերլուծության բնագավառում Ղազախստանի փորձը։

«Պատվիրակության կազմում էին ՆԳ նախարարի խորհրդական Գոհար Բեգոյան, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և ՆԳՆ այլ ներկայացուցիչներ։

Այցի շրջանակում ՆԳ նախարարության պատվիրակությունը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ Այդար Սայդբեկովի հետ։

Ծավալվել է քննարկում թվային նախագծերի վերաբերյալ, ներկայացվել են տեսադիտարկման համակարգերը՝ դեմքի ճանաչման գործառույթներում ԱԲ գործիքակազմի կիրառմամբ։

Արմեն Ղազարյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն այցելել է Ղազախստանի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ ներկայացվել են կենտրոնում կիրառվող թվային լուծումները։

Աշխատանքային այցի շրջանակում ՆԳ նախարարության ներկայացուցիչները այցելել են նաև Ղազախստանի Գլխավոր դատախազության իրավական վիճակագրության և հատուկ հաշվառումների կոմիտե, որտեղ ցուցադրվել են հանցագործությունների և իրավախախտումների վիճակագրության ձևավորման երկու գլխավոր թվային նախագծերը՝ մինչդատական վարույթների և վարչական իրավախախտումների միասնական ռեեստրները։ Քննարկվել են տվյալների ստացման, հավաքագրման և վիճակագրության ձևավորման հիմնական սկզբունքները։

Հատուկ հանրային ծառայությունների կենտրոնում ՆԳՆ պատվիրակությանը ներկայացվել են քաղաքացիներին մատուցվող թվային ծառայությունների հիմնական հարթակները, իսկ «Կորկեմ-Տելեկոմ» ընկերության գրասենյակում՝ անվտանգության և տեսահսկողության համակարգերի, խելացի քաղաքների և հեռահաղորդակցության ծառայությունների նախագծերը։

Արմեն Ղազարյանը պատվիրակության հետ այցելել է նաև ղազախական խոշոր տեղեկատվական տեխնոլոգիաների հոլդինգ՝ «Կազ Դրիմ» ընկերության գրասենյակ։ Քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմով թվային փոխակերպմանը, իրավապահ համակարգում ծրագրային ապահովման միջոցների կիրառությանը, ինչպես նաև հանցագործությունների կանխմանը, նախականխմանը վերաբերող հարցեր։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորել է այցի ընթացքում ուսումնասիրված փորձը և ներկայացված ՏՏ լուծումները՝ ընդգծելով դրանց ՆԳ նախարարության համակարգում կիրառման հնարավորությունը։

Ամփոփելով այցի արդյունքները՝ վերահաստատվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ ՏՏ ոլորտում առկա փորձի և լուծումների մանրամասն ուսումնասիրության և ՆԳ նախարարության կարիքներին համապատասխանեցնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։